- ՓԱՅԵԹՈՆ
- (ի, իւ կամ աւ.) NBH 2-0928 Chronological Sequence: Unknown date, Early classical, 6c, 12c գ. ՓԱՅԵԹՈՆ կամ ՓԱՅԻԹՈՆ. Բառ յն. Ֆաէ՛թօն. Φαέθον Phaeton. Անուն արքայի եգիպտացւոց, առ օրով եղեւ հրդեհ մեծ. այլ ըստ քերթողաց անուանի որդի արեգական. վարի եւ որպէս արեգակն, եւ լուսնթագ. զի ստուգաբանի լուսափայլ. հրափայլ. *Առ փայեթոնիւ հրացան բարկութիւնն եթւովպացւոց աշխարհին. Եւս. քր. ՟Ա. եւ ՟Բ: *Վերնագոյնն՝ երեւակն, համանգամայն եւ կռոնոսի կոչեցեալ բոլոր, եւ յետ այնմիկ փայիթոն, եւ արամազդայ ասացեալ. ապա հրատն. . . ապա արեգակնն. Արիստ. աշխ.: *Ո՛չ է իբր զհեթանոսաց աստուածսն. . . Պիսիդոն ծովու է արարիչ, եւ հեփեստոս հրոյ, դեմետր երկրի, եւ փայիթոն երկնի. Լմբ. սղ.: *Պղոտոնիւ զդժախս ասէ, եւ փայիթոն զկենցաղս՝ արեգակամբ բերեալ. ոմանք փայիթոն զլուսնթագն ասեն. Լծ. սահմ.:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.