ՓԱՌԱՒՈՐԵՄ

ՓԱՌԱՒՈՐԵՄ
(եցի.) NBH 2-0934 Chronological Sequence: Unknown date, Early classical, 8c ն. δοξάζω, ἑνδοξάζω, ἑκδοξάζω glorifico, honoro, laudibus celebro. որ եւ ՓԱՌԱՒՈՐ ԱՌՆԵԼ. Փառօք մեծացուցանել. տալ պարծանս. պանծափ առնել. մեծարել. պատուել. պատուասիրել. եւ Փառաբանել. գովել. հռչակել. յայտնել զանուն եւ զգովեստ այլոյ. *Եւ ոչ զոհիւք քովք փառաւորեցեր զիս: Աջ քո տէր փառաւորեալ է զօրութեամբ: Փառաւորեցայց ʼի փարաւոն: Շինեցէ՛ք զտունդ, եւ հաճեցայց գովաւ, եւ փառաւորեցայց, ասէ տէր. եւ այլն: *Փառաւորեա՛ զիս. փոխանակ ասելոյ, թէ յայտնեա՛ զիս. Կիւրղ. գանձ.: *Որդի զհայր փառաւորէ. Աթ. ի հոգին սուրբ.: Որպէս եւ զարարածոց ասի. *Զի՞նչ անուն է քեզ, զի յորժամ եկեսցէ բանն քո, փառաւորեսցուք զձեզ: Թորի՞ց զպարտութիւն իմ, զոր փառաւորեաց զիս աստուած: Փառաւորեցեր զորդիսն քո քան զիս: Միթէ փառաւորե՞լ ինչ զհայր քո առաջի, քո՝ առաքեաց առ քեզ Դաւիթ մխիթարիչս: Փառաւորեաց զմաւաբէ (իբր պատուով ընկալաւ): Յաչս հզօրաց փառաւորեցայց (այսինքն սքանչելի եղէց): Ոչ գիտէր Մովսէս, եթէ փառաւորեալ իցէ տեսիլ գունոյ երեսաց նորա (այսինքն փայլեալ): Քա՛ջ լերուք ʼի վերայ օրինացն, զի ʼի նմին փառաւորեսջիք (յաստուծոյ եւ ʼի մարդկանէ). եւ այլն: Ո՞չ որումն բժշկեցաւն ʼի լեգէոնեն՝ ասացի, թէ փառաւորէ՛ (րեա՛) զաստուած. Ոսկ. ես.: *Թեւք երանգունք են թռչնոց, զի նոքօք ʼի վերայ օդոց փառաւորին. Եփր. ծն. որպէս թէ պերճացեալ բերին:

հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.

Игры ⚽ Поможем написать реферат

Поделиться ссылкой на выделенное

Прямая ссылка:
Нажмите правой клавишей мыши и выберите «Копировать ссылку»