ՓՔԱՆԱՄ

ՓՔԱՆԱՄ
(ացայ կամ ացի, ա՛ կամ ացի՛ր, ացեալ.) NBH 2-0965 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 6c, 10c, 11c, 12c չ. ՓՔԱՄ կամ ՓՔԱՆԱՄ φυσάω, -ομαι , πνέω flo, spiro, inflor, tumeo fastu μέγα φρωνέω altum sapio, magnus gero spiritus. Իբրու փքով լի լինել. որպէս փուք երեւել, եւ ʼի դուրս տալ զփուք. փչել. շնչել. ուռնուլ. դիզանա. փրփրիլ. հպարտանալ. ամբարտաւանիլ. սոնքալ, սիգալ. գոռալ. գոռոզանալ. մեծամեծս կոտորել. քամիով լցուիլ, ուռեցուորիլ. ... *Մեծամեծս փքայր ʼի հպարտութիւն ամբարտաւանութեան իւրոյ. ՟Բ. Մակ. ՟Թ. 4: *Քերթողք ծաղուց՝ առ ʼի ծաղր ինչ կատականաց գործ գործել՝ մեծամեծս փքային: Ամենայն ուրեք յաշխարհի մեծ փքայ հեշտ ցանկութիւննʼʼ. յն. մեծամեծս շնչէ. ուր հյ. վրիպակաւ գրի՝ փքահեշտ. Փիլ. ՟ժ. բան.: *Մեծամեծս փքայր՝ ʼի բազմութիւն զօրացն ապաստան եղեալ. Ագաթ.: *Զսիրտն տաղտկացուցանեն նողկտալովն, եւ որովայնի փքալովն. Մանդ. ՟Ժ՟Է: *Մեծամեծս փքայր ջնջել ջարդել. Յհ. կթ.: *Յինքըն փըքայր ոգւով չարին՝ խրոխտայր նըման ռափսակին. Շ. եդես.: *Եւ դու ծանծաղամիտ գոլով փքաս. Մխ. առակ.: *Փքաց գովութեամբքն. Բրս. սղ.: *Փքացայ՝ վերացայ, գոռոզացայ՝ բարձրացայ. Նար. ՟Ի: *Ինձ մահկանացուիս զի՞նչ արժան է բարձրավիզ լինել փքանալ: Ի յօդոյն փքանալով: Ընդ փարթամութիւնդ փքանաս: Փքացեալ ʼի ճոխութիւն իւրեանց. Փիլ. ՟ժ. բան.: Ճ. ՟Ա.: Լմբ. սղ.: Մխ. առակ.: *Նսեմացեալ եւ փքացեալ ջուրք ծովուն միգախառն մրմռելով. Պիտառ.: *Ըմբոստացաւ, եւ փքացեալ ալեօք (սրտմտութեան) եկն ʼի գլուխ տարոնոյ. Մամիկ.: *Փքացեալ իբրեւ զտիկ: Մի՛ բարձրասցի փքացեալ յամբարհաւաճութենէ: Ոչինչ արարին, եւ փքացեալ՝ մեծամեծս խորհին. Մագ. ՟Ի՟Զ: Փիլ. բագն.: Իգն.: *Փքացեալն, որ է ամբարտաւան. Բրս. հց.:

հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.

Игры ⚽ Поможем сделать НИР

Смотреть что такое "ՓՔԱՆԱՄ" в других словарях:

  • ՓՔԱՄ — ( ) NBH 2 0965 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 6c, 10c, 11c, 12c չ. Որպէս Շչել, շնչել վիշապաց. *Յարձակէր գազանն (վիշապ օձն), չարաչար շոգի արձակելով, փքալով. Վրք. հց. ձ: չ. ՓՔԱՄ կամ ՓՔԱՆԱՄ ացայ կամ ացի, ա՛ կամ ացի՛ր,… …   հայերեն բառարան (Armenian dictionary)


Поделиться ссылкой на выделенное

Прямая ссылка:
Нажмите правой клавишей мыши и выберите «Копировать ссылку»