- ՔԱՂՑԵՆԱՄ
- (եցայ.) NBH 2-0972 Chronological Sequence: Early classical, 5c, 12c - Տ. ՔԱՂՑՆՈՒՄ. *Գիտեմ ... եւ յագել եւ քաղցենալ. Փիլիպ. ՟Դ. 12: *Քաղցենալ առանց տրտնջելոյ, եւ յագնալ: Յորժամ քաղցենամ, կերակրէ զիս. Եփր. փիլիպ. եւ Եփր. աւետար.: *Քաղցենայ, եւ ոչ ուտէ. Մծբ. ՟Գ: *Յոհաննէս մկրտիչն աստ աղքատացաւ, քաղցեցաւ, եւ տառապեցաւ. Մանդ. ՟Դ: *Ոչ քաղցեցայ արդար հացին, եւ ոչ ծարաւ է յիս բանին. Յիսուս որդի.: *Է՛ որ պահէ ʼի հացէ եւ ʼի ջրոյ, մինչեւ քաղցեսցի եւ ծարաւեսցի. Մծբ. ՟Գ:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.