ՔԱՄԱՀԵՄ

ՔԱՄԱՀԵՄ
(եցի.) NBH 2-0976 Chronological Sequence: Unknown date, Early classical, 6c, 7c, 9c, 10c, 12c, 13c, 15c ն. (հյց. եւ պարառ. խնդ.) ἁθετέω, καταφρονέω , καταλιγωρέω contemno, vilipendo, negligo, contemptui habeo. որ եւ ՔԱՄԱՀԱՐԵԼ, ՔԱՄԱՀԱՆՍ ԱՌՆԵԼ. Արհամարհել. յոչինչ գրել. անարգանօք ապախտ կամ անտես առնել, զքամակ կամ զթիկունս դարձուցանել. ունչս առնել. քամահրել, քամարհել, չսեպել, թոթվել. ... *Զտէրութիւնս քամահեն. Յուդ. 8: *Կամակար բարուք զաստուածային օրէնսն քամահել կրթեցաւ. Անյաղթ հց. իմ.: *Ե՞րբ զդեղ երեսաց կարասցուք քամահել. Ոսկ. մ. ՟Ա. 9: *Զպատուիրանս քամահեցի, այլ խրատեալ համեստացայ: Գինի զյիշատակս պատուիրանաց քամահէ. Փիլ. յովն.: Յճխ. ՟Թ: *Որ զճշմարտութիւնս քամահէ, եւ յերկնաւորէն ʼի բաց կայ. Ոսկ. հերոդ.: *Քամահեալ եւս զմիջնորդութիւն կաթողիկոսին մեծի: Թերեւս այնու քամահեսցեն զնա: Քամահէր զնկուղի: Քամահիցեն զայն ինչ՝ զոր ոչ գիտէին. Յհ. կթ.: Նանայ.: Մխ. առակ.: *Ամբարտաւանութեան է անուն, ʼի ձեռն որոյ քամահեն մարդիկ եւ զաստուածութեամբն ե՛ւ զմարդկային իրաւամբքն: Քամահելով զթշնամեօքն: Քամահէ զամենայն կերակրօք: Զմարմնաւոր հեշտ ցանկութեամբքն քամահեցին. Փիլ.: *Քամահէք զիմովք հրամանօք: Քամահեալ զամենայն մարդկաւ: Որ քամահէ զընչիւք, անտրտում եւ ուրախ կայ եւ մնայ: Մի՛ զընկերօքն (կամ զընկերաւն) քամահեր. Ճ. ՟Ա.: Պտմ. աղեքս.: Նեղոս.: եւ Կանոն.: Երզն. ոտ. երկն.: *Սովորութեամբ քամահի: Մի՛ հնութիւն քամահեալ: Որք քամահօղ գտան նմա. Փիլ.: Նար. ՟Ձ՟Է: Կրպտ. ոտ.: *Ոչ եթէ աղքատն քամահելի ինչ իցէ. այլ նոքա՝ որ քամահիցեն. եւ ես ընդէ՞ր չքամահիցեմ զայնոսիկ՛ որք ոչ գիտիցենն զարմանալ՝ ընդ որ ինչ պարտ է զարմանալ. Ոսկ. եբր.:

հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.

Игры ⚽ Поможем сделать НИР

Поделиться ссылкой на выделенное

Прямая ссылка:
Нажмите правой клавишей мыши и выберите «Копировать ссылку»