- ԱՌԱՋՆՈՐԴԵՄ
- (եցի.) NBH 1-0291 Chronological Sequence: Unknown date, Early classical, 6c չ. ὀδηγέω, ἠγέομαι, κυβερνάω duco, conduco, rego, guberno Լինել առաջնորդ ուղեցոյց. տանել ընդ ճանապարհ. ուղղել. վարել. յաջողել. առաջի երթալ. ... *Առաջնորդեա՛ ժողովրդեանն այնմիկ ʼի տեղին՝ յոր ասացի քեզ: Առաջնորդեաց արդարոյն ʼի շաւիղս: Առաջնորդեաց նոցա ընդ ճանապարհ սքանչելի: Աստղն առաջնորդեաց նոցա: Առաջնորդեսցէ մեզ աստուած փրկիչ մեր: Ո՛ տէր փրկեա, ո՛ տէր առաջնորդեա՛: Յուդա մի յերկոտասանիցն առաջնորդէր նոցա, եւ այլն: Կամ որպէս յն. Ղեկավարել. ... *Առաջնորդեն ամբարիշտք նենգութեանց. Առակ. ՟Ժ՟Բ. 5: *Երկու ծերք՝ դատաւորք, որք համարէին առաջնորդել ժողովրդեանն. Դան. ՟Ժ՟Գ. 5: Կամ իբր Հովուել. ... *Արածէր զնոսա. յանմեղութիւն ձեռաց իւրոց առաջնորդէր նոցա. Սղ.: ՟Հ՟Է. 72: Եւ մանաւանդ՝ Վերակացու եւ իշխան լինել. վարել զիշխանութիւն. առաջին լինել ʼի տնտեսութեան, եւ այլն. ... *Ե՛լ դու, եւ ամենայն ժողովուրդ քո՝ որում դուդ առաջնորդես. Ել. ՟Ժ՟Ա. 8: *Սիմոն ոմն առաջնորդէր տոհմին իւրոյ: Առաջնորդէր յովնաթան իբրեւ ʼի բերանոյ նեէմայ, եւ այլքն զկնի կցէին. ՟Բ. Մակ. ՟Գ. 4. եւ ՟Ա. 23: Սոյնպէս եւ յայլ գիրս: ն. ԱՌԱՋՆՈՐԴԵԼ. ն. Ուսուցանել, ցուցանել զճանապարհ. եւ Տանել ընդ ճանապարհ. վարել. *Ծառայ աստուծոյ, առաջնորդեա՛ ինձ զճանապարհս փրկութեան: Առաջնորդեա՛ ինձ տէր զնեղ եւ զնուրբ ճանապարհ. Վրք. հց. ձ: Եփր. աղօթք.: *Շքով եւ պատուով առաջնորդէր նոցա զերկայնութիւն ճանապարհին անդրէն յերկիրն հայոց. Եղիշ. ՟Բ: *Հովուել զհովուեալս, եւ առաջնորդել զառաջնորդեալս. Մաշտ.: *Ոչ ոք գոյր, որ առաջնորդէր նոցա զքահանայապետութիւնն. Բուզ. ՟Գ. 15: կր. ԱՌԱՋՆՈՐԴԻԼ. կր. *Առաջնորդեցայց ʼի լուսաւորացն: Առաջնորդելով ʼի գլխաւորագունէ ումեմնէ. Պիտ.: *Այրուձին հայոց ʼի ձեռն նախարարացն առաջնորդէր ʼի պատերազմին. Եղիշ. ՟Ա: *Որք փախչին յեգիպտոսէ, առաջնորդեսցի նոցա սեամբ լուսոյ. Նեղոս.:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.