- ԱՌԱՏԱՆԱՄ
- (ացայ.) NBH 1-0294 Chronological Sequence: Early classical, 5c, 6c, 10c, 11c, 12c, 13c չ. Առատ լինել. յաճախել. առաւելուլ՝ ո՛ր եւ է իրօք. *Առատացեալ անմոլոր հանճարով. Պիտ.: *Զբնութիւնն բռնադատէին առատանալ ողբովք. Լաստ. ՟Ժ՟Ա: ԱՌԱՏԱՆԱՄ. ἁγαθοποιέω benefacio, φιλοτιμέομαι munificentia inclaresco, largior Առատաձեռն լինել. բարերարել. պատուասիրել. գուն գործել ʼի բարեգործել. յօժարամիտ լինել. *Առատասցի ʼի ձեզ աստուած. ՟Բ. Մակ. ՟Ա. 2: *Այնպէս առատացեալ յաւետարանել: Վասն որոյ եւ առատանամք. զի եթէ յամիցեմք՝ եւ եթէ ելանիցեմք, հաճոյ եւեթ իցեմք նմա: Առաւել եւս առատանալ, հանդարտել, եւ գործել. Հռ. ՟Ժ՟Է. 20: ՟Բ. Կոր. ՟Ե. 9: ՟Ա. Թես. ՟Դ. 10: *Որ առատանասդ ամենեցուն. Ագաթ.: *Առատասցից առ մեզ ողորմութեան պարգեւօքդ. Խոսր.: *Առատացեալք յայցելութիւնս. Նար. առաք.: *Որքան առատանամք ʼի տալն, այնքան յաճախեմք ʼի տոկոսիսն. Սարգ. յկ. ՟Զ: *Առատանայր ողորմութեամբ առ աղքատս. Հ. կիլիկ.: *Մարդիկ սիրելեաց այլեւայլ սեղանօք առատանան. Լմբ. պտրգ.: *Առատանալ ʼի ծախս պատշաճաւորս. Արիստ. առաք.: *Զանարատ մշտնջենաւորութիւնն առատանայ պատմել. Ոսկ. յհ. ՟Ա. 3: ԱՌԱՏԱՆԱՄ. διαπρίομαι (որպէս թէ սղոցիլ) serra dissecor Եռալ վառիլ սրտի ʼի վրէժխնդրութիւն, եւ այլն. որ եւ ասի Զայրանալ կրից՝ հանգոյն գետաց յորդելոց. սիրտը եփիլ, ինքը զինքը ուտել, սիրտը ելլալ, տաքնալ. ... *Առատանային, եւ խորհէին սպանանել զնոսա. Գծ. ՟Ե. 33: *Առաւել դրդեալք եռային ցասմամբ ... եւ հերձուին ʼի սաստիկ բարկութենէն, զոր յայտ առնէ առատանային. Ոսկ. գծ.: *Առատանային փղձկալով, եւ չունէին ժոյժ եւ առ վայր մի. Փարպ.:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.