- ԱՌԱՔԻՆԱՆԱՄ
- (ացայ.) NBH 1-0300 Chronological Sequence: Unknown date, Early classical, 6c, 7c, 10c չ. Առաքինի լինել. առաքինութեամբ պայծառանալ. արիանալ. զօրանալ. հանդիսանալ ʼի գովելի եւ ʼի դժուարին իրս. փայլալ. ծաղկիլ. *Զգործսն զոր գործեաց յովսիա, եւ զառաքինութիւնս՝ զոր առաքինացաւ. ՟Ա. Եզր. ՟Ա. 33: *Առաւել առաքինանայցեն չարչարանօքն: Կամիմ, թէ որ ʼի քաղաքական, առաքինանայցեն քան զայնոսիկ՝ որ ʼի լերինսն երթեալ դադարեալ իցեն. Ոսկ. մ. ՟Ա. 18: ՟Բ. 18: *Նորեկ եղբայր առաքինանայ, եթէ համբերեսցէ թշնամանաց եւ նախատանաց. Վրք. հց. ՟Ը: *Լաւութեան հանդիսիւքն առաքինասցին. Յճխ. ՟Է: *Վասն հայոց պատերազմին, յորում բազումք առաքինացան՝ քան թէ սակաւք: Յորում ասպարիսի նախ ինքն առաքինացաւ. Եղիշ. ՟Ա. ՟Ը: *Ձրի են պարգեւք նորա, թէեւ բազումս առաքինանամք. Խոսր.: *Տեսանե՞ս զիա՞րդ յերկոսին կողմանս առաքինանայ աստուծոյ զօրութիւնն, ե՛ւ ʼի չարչարելն եւ ʼի կեցուցանել. Ոսկ. ես.: Փիլիսոփայութիւնն մեր նախ զառաջինն ʼի մէջ բարբարոսաց առաքինացաւ. Եւս. պտմ. ՟Դ. 24: *Եղիշայի մարմինն առաւել քան ʼի կեանս իւր առաքինացաւ: Սամփսոն իշու ոսկերովքն առաքինացաւ. Եփր. ղեւտ.:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.