- ԱՂԱՆԴԵՄ
- (եցի.) NBH 1-0033 Chronological Sequence: Unknown date, Early classical, 6c ն. Կախարդել, եւ մոլորեցուցանել. պատրել իբր կախարդանօք. կախարդի պէս որսալ, աչք խաբել. ... *Մի՛ կախարդանօք զձերդ աղանդեալ որսայցէ զգայարանս. Պիտ.: *Շրջաբերական թղթովք աղանդէր զտիեզերս. Կանոն.: *Ախտք մարմնոց աղանդեն զհոգին. Վրք. հց. ՟Զ: *Որ աղանդեալ էին ʼի կռոցն մոլորութիւնն. ՃՃ.:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.