ՎԱՅՐ

ՎԱՅՐ
(ի, աց, եւ ից եւ ուց.) NBH 2-0778 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 6c, 8c, 10c, 11c, 12c, 14c գ. τόπος locus, spatium եւ ὄπου ἑάν quocumque եւ այլն. Տեղի ո՛րպիսի եւ իցէ. եւ միջոց կամ ծագ տեղւոյ եւ ժամանակի, սահման. կողմն. (լծ. հյ. ուր. եւ թ. եէր, արա, արալըգ ). *Ի վայրի դալարւոջ: Գորգիաս զօրավար վայրացն: Վասն ամրութեան վայրացն: Աչք անմտի զվայրօք (ընդ ծագս երկրի) յածին: Յո՛ր վայր եւ (յն. ու՛ր եւ) երթիցես: Ի մի վայր միաժողով են: Մինչեւ ցայս վայր (յն. ցայսր): Յայսմ վայրի (յն. աստ): Ցո՞ր վայր նեղութեանց հասանես: Յայն վայր (մտածութեան) հայեցայ. եւ այլն: *Վայրս ինչ ʼի գաղիղեացւոց աշխարհին. Եւս. քր. ՟Ա: *Յանխնայ յուզէին զվայրսն: Գաւառաց, տեղեաց, վայրաց: Ընդէ՞ր արքայ ցայդ վայր միայն ետուր ընթեռնուլ: Մեղուք արագաթեւք զգաւառին վայրօք եւեթ կարեն շրջել. Եղիշ. պատմ. եւ Եղիշ. դտ.: *Ի մի վայր եկեալ հասանէին: Ընդ վայր յածելով երիվարաւն՝ անկանի ʼի խոր իմն մեծ. Խոր. ՟Գ. 58. եւ ՟Բ: 58: *Այնքան վայրս հատեալ՝ եկն ետես: Միթէ զվայրօք ինչ գալ եւ մուրանա՞լ պարտ էր վարդապետին: Հուր ընդ վայրս բորբոքեալ: Ծաղկածին վայրից: Այն վայր է այցելութեան, յորում ելք հնարից ոչ գոյ. Իգն.: Սարգ. յուդ. ՟Բ: Բրսղ. մրկ.: Նար. կ.: Նար. ՟Հ՟Դ: *Հանդէպ իննակնեան վայրուցն: Լինել օտար ʼի վայրուց (մերոց) եւ ծանօթից. Զենոբ.: *Վասն սոցա ասացեալ է մեր յայլում վայրի: Եւ դարձեալ զգուշացեալ յայլում վայրի գրի. Եւս. պտմ. ՟Ա. 6: Կոչ. ՟Դ. (այսինքն այլուր): ՎԱՅՐ. ἁγρός ager, -rus, regio. Տեղի արտաքոյ բնակութեան. դաշտ. անդաստան՝ ուր լինի վար եւ հունձ. եւ Երկիր անգործ ʼի բացի. անապատ: *Բանջար կամ խոտ վայրի. ծաղիկ վայրի. գազանք վայրի. գեղեցկութիւն վայրի. քարինք վայրի: Ծառ վայրաց: Իբրեւ զարջ մի որդէկտոր ʼի վայրի: Դիպեցան իբրեւ զցիռս ʼի վայրի: Եղինք ʼի վայրի ծնան: Զխոտն ʼի վայրի. եւ այլն: մ. ՎԱՅՐ ՄԻ. մ. ԱՌ ՎԱՅՐ ՄԻ. μικρόν modicum, paululum ἑν ἁκαρεῖ momento temporis եւ այլն. Առ փոքր մի միջոց. ժամանակ ինչ. խուն մի. քիչ մը ատեն. պիրաղ. *Վայր մի համբերեսցուք: Խցէ՛ք զաչս մարմնոյդ վայր մի: Վայր մի հրաժարեցուցանէ չուտել. Բրս. ՟խ. մկ.: Եղիշ. ՟Ը: Մագ. ՟Ե: *Ա՛նց նիստ աստ վայր մի, եւ մնա՛: Մնա՛ դու վայր մի (կամ վայրիկ մի) աստէն մինչեւ մտից հարցից: Եկաց վայր մի. Հռութ. ՟Դ. 1: Տոբ. ՟Է. 9: ՟Ժ՟Ա. 14. (յորս չիք ինչ ʼի յն): *Յա՛նձն առ վայր մի զպատճառանօք վիրաւորիլն: Որոց ոչ պիտէր եւ առ վայր մի կեալն: Վայր մի քաջանալ: Ընդունէին զնա. առ վայր մի մեծարանօք: Գողանալ վայր մի խաբէութեամբ զերկիւղ ձեր: Զձեր օգնութիւն վայր մի ʼի բա՛ց կալայք. Փարպ.: ա. ԸՆԴ ՎԱՅՐ. ա. որպէս Վայրապար. (ռմկ. փուճ տեղը ... ). ʼի զուր. ʼի նանիր. անխորհրդաբար. պարզաբար. եւ Նանիր. զուր. անպիտան, չնչին. *Ծառայ զինքն անուանեաց ո՛չ ընդ վայր, այլ՝ Քրիստոսի. Ոսկ. հռ.: *Ոչինչ ընդ վայր ասացեալ է բան իմաստնոյն: Իբրեւ զշուն անպիտան ընդ վայր հաջես. Եզնիկ.: Եղիշ. ՟Ը: Մի՛ զգրաւեալս արեամբ հզօրիդ անտես արարեալ՝ ընդ վայր կորուսաներ. Նար. ՟Ձ՟Գ: *Սկսաւ ուտել ընդ վայր իբրեւ զմոլի. Վրք. հց. ՟Թ: *Լա՛ւ է զվէմն ընդ վայր ձգել, քան՝ զբանն ընդ վայր արձակել. Եւագր. ՟Թ: *Զհաւաստի եւ բովանդակ աշխատութիւն մեր՝ ընդ վայր եւ աւելորդ ցուցանել գործ. Խոր. ՟Բ. 61: *Հատանիցեն զընդվայր արմատս մոլաբոյսս. Ագաթ.: *Ընդ վայր աղաղակ, անպատճառաւոր ծաղր. Նար. ՟Խ՟Ը: Գրի եւ ԸՆԴ ՎԱՅՐԻ. *Այս՝ բաջաղանաց եւ ընդ վայրի խնդրոց են հոյլք. Ղեւոնդ.: ԸՆԴ ՎԱՅՐ ՀԱՐԿԱՆԵԼ. ἑγκαταλείπω derelinquo. Լքանել. թողուլ՝ իբր ʼի վայր կոյս ընդ գետին. երեսի վըրայ թողուլ. *Ոչ թողցէ զքեզ, եւ ոչ ընդ վայր հարկանիցէ: Եւ ոչ ընդ վայր հարկանէ զսուրբս իւր: Մի՛ ընդ վայր հարկաներ զիս: Ընդ վայր հարեր զօծեալ քո. եւ այլն: *Ոչ ընդ վայր հարկանես զանձինս ծառայից քոց. Մամիկ.: մ. Ի ՎԱՅՐ. մ. κάτω infra. Ի ստոր. ʼի խոնարհագոյն տեղի. ʼի խոնարհ. ʼի ստորին կոյս. եւ Յետնեալ. պակաս. վար. դէպ ʼի վար. *Ա՛րկ զքեզ աստի ʼի վայր: Ի վերուստ մինչեւ ʼի վայր: Անկաւ յերրորդ դստիկոնէն ʼի վայր: Զերեսս ʼի վայր արկեալ: Զուս հարկանէր, ʼի վայր քարշէր: Եւ դու իջցես ʼի վա՛յր ʼի վա՛յր. եւ այլն: Իսկ Ես. ՟Ի՟Գ. 8. *Մի թէ ʼի վա՞յր ինչ ոք էր, կամ տկար ոքʼʼ. իմա՛, նուազեալ, յետնեալ: *Մի՛ ʼի վայր անկանիք (այսինքն մի՛ լինիք երկրաքարշ): Զպարիսպն երիքովն ʼի վայր շարժեալ. Սարգ. եւ այլն: Ի ՎԱՅՐ ՀԱՐԿԱՆԵԼ, ԱՐԿԱՆԵԼ, եւ այլն. διαβάλλω, ἁνατρέπω calumnior, rejicio, subverto եւն. Աղարտել. զրպարտել. նուաստացուցանել. խոնարհել. վար զարնել՝ իջեցնել. ... *Ի վայր հարկանելն զնա՝ նոցա յաչաղմանն եւ մախանաց եւ չարութեան էր: Ոչ թէ ուսանել կամելով եւ կամ իմանալ՝ ասէին զայս, այլ զի ʼի վայր արկցեն զփառսն որ յաղագս Քրիստոսի էր: Տային նմա պատճառս առ ʼի վայր արկանել զնա՝ զՆազարէթ յիշէին. Ոսկ. յհ. ՟Բ. 3. 5. 11: *Դիւրաւ զլսելիսդ ʼի վայր տայք այլոց երբեմն վատաբարոյից եւ շոգամոգաց. Պտմ. աղեքս.: *Զտղայ եւ զմատղաշ ծառերն ʼի վայր տայք. Ոսկիփոր.: *Մի՛ ʼի վայր տխրեալք, այլ զուարճանալով. Բրս. պհ. (ռմկ. երեսը կախած՝ տրտում): ՎԱՅՐ (2-0812). ՎԵՐ Ի ՎԱՅՐ. ՎԵՐ Ի ՎԵՐՈՅ. Տ. ՎԵՐ: ԶԱՌ ʼԻ ՎԱՅՐ (1-0716) Տ. Զ. ՑԱՅԴ ՎԱՅՐ. (2-0907) Տ. ՑԱՅԴ ՑԱՅՆ ՎԱՅՐ. (2-0907) Տ. ՑԱՅՆ. ՑՈ՛Ր ՎԱՅՐ. (2-0917) Մինչեւ ցո՛ր վայր, կամ սահման կամ չափ տեղւոյ եւ ժամանակի եւ իրաց. եւ ե՞րբ. *Ցո՛ր վայր նեղութեանց հասանես եւ խռովութեանց. ՟Ա. Մակ. ՟Զ. 11: *Անցեալ ընդ մէջ նոցա՝ գնաց, ցո՛ր վայր ինքն կամեցաւ: Ցո՛ր վայր յառաջանան եւ դադարեն. Շ. մտթ.: Սարգ. ՟ա. պետ. ՟Ժ՟Բ: *Բայց դու ասա՛, ցո՞ր վայր (ժամանակի) եկեսցէ մարգարէն այն. Կոչ. ՟Ժ՟Բ: ՎԱՅՐ (2-1052) Տ. ԸՆԴՎԱՅՐՔ

հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.

Игры ⚽ Нужна курсовая?

Полезное


Смотреть что такое "ՎԱՅՐ" в других словарях:

  • ՎԵՐ — ( ) NBH 2 0801 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 6c, 7c, 8c, 10c, 11c, 12c, 13c, 14c Արմատ բառիցս Ի Վեր, ʼի Վերոյ. ʼի Վերայ. Վերստին. (լծ. գեր. եւ պ. պէր, ֆէր, զիպէր. յն. իբէ՛ր. լտ. սու՛բէր ). ὐπέρ super. որպէս եւ իբր… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • Զ — I. ( ) NBH 1 0708 Chronological Sequence: Unknown date, Early classical, 6c, 7c, 8c, 10c, 11c, 12c, 13c Տառ բաղաձայն, եւ այն կիսաձայն ըստ բզզանաց մեղուաց՝ մանաւանդ յառաջ քան զբաղաձայնս. զորօրինակ՝ զմարդ, զնա. որ գրի եւ զընա, իբր ըզընա. զի միշտ… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ՀՈՍԵՄ — (եցի.) NBH 2 0120 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 6c, 8c, 10c, 11c, 12c, 13c ն. ῤύω, ἑκχέω effluo, effundo κατάγω deduco. Հեղուլ առատութեամբ. վայթել յորդութեամբ. բղխել, ʼի վայր իջուցանել զլոյծ իրս. վազցընել, թափել. ...… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • Ց — ( ) NBH 2 0904 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 12c, 13c, 14c Ց. Գիր բաղաձայն, կիսաձայն, կրկնակ, իբրու բաղկացեալ ʼի տառիցս դս, դձ, ձս. անուանեալ Ցո՛յ, կամ ցո՛. վասն որոյ ասի ʼի Հին քեր. *Ձայն միջակ է սէի, զայի, եւ ցոյի,… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ՈՐ — (որոյ, որում, յորմէ, որով. որք կամ որ, որոց, զորս կամ զոր, յորոց, որովք. Տե՛ս եւ զհամառօտեալն՝ Ո, ոյր, ում, ոյք, ոյց. ) NBH 2 0526 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 6c, 7c, 8c, 10c, 11c, 12c Դերանուն յարաբերական՝ գոյական …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ՑԱՅԴ — ( ) NBH 2 0907 Chronological Sequence: Early classical, 6c մ. ՑԱՅԴ ՎԱՅՐ. Մինչեւ ցայդ վայր. μέχρι τούτου, ἔως τούτου hucusque, usque huc. Մինչեւ ցայս տեղի կամ ժամանակ կամ աստիճան. ցարդ. ցայդր. ցայսր. ինչուան հոս ... *Ցայդ վայր եկեսցես, եւ այլ մի՛… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ՎԵՐՈՒՍՏ — ( ) NBH 2 0815 Chronological Sequence: Unknown date, Early classical, 6c, 8c, 11c ա. ὀ, ἠ, το ἅνωθεν supernus. Վերին. վերնական. որ ինչ ʼի վերուստ կամ յերկնից գայ. *Ի վերուստ կողմանէ: Ի վերուստ կուսէ կալով: Վասն ʼի վերուստ խաղաղութեան: Ներհական… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ՑԱՅՆ — ( ) NBH 2 0907 Chronological Sequence: Early classical, 6c, 10c, 12c իբր մ. Որպէս Ցայնքան. հանց, անանկ, այնչափ. *Ոմանք (յաղաւնեաց) զձիւնաթոյր սպիտակութեամբ ցայն փայլեն, մինչ եւ այլն. Պիտ.: ՑԱՅՆ ՎԱՅՐ. Նոյն ընդ վ. (=ՑԱՅՆԺԱՄ) *Որ ցայն վայր միաշուրթն …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԱՅՍՐ — ( ) NBH 1 0095 Chronological Sequence: Unknown date, Early classical, 6c, 7c, 8c, 10c, 12c մ. αὑτοῦ, ἑνταῦθα, ἑνθάδε, ᾦδε huc, hic Յայս վայր, ուր մեքս եմք. ʼի տեղիս յայս. հոս. ... *Ձայնեա՛ առ իս զամենայն այր Յուդայ, եւ դու այսր եկեսցես: Գտջիք զնա …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԲԱՐՁՐԱՒԱՆԴԱԿ — (ի, աց.) NBH 1 466 Chronological Sequence: Unknown date, Early classical, 6c, 8c, 10c, 12c ա. գրի եւ ԲԱՐՁՐԱՎԱՆԴԱԿ, ԲԱՐՁԱՒԱՆԴԱԿ, եւ կամ ԲԱՐՁՈՒԱՆԴԱԿ. սեռ. բարձու աւանդակի, կամ բարձուանդակի. (ʼի բարձր, եւ անդր. լծ. եւ լտ. անդէ. իտ. աւանդի. յառաջ. թ …   հայերեն բառարան (Armenian dictionary)


Поделиться ссылкой на выделенное

Прямая ссылка:
Нажмите правой клавишей мыши и выберите «Копировать ссылку»