- ԲԱՆԱԿ
- (ի, աց.) NBH 1-433 Chronological Sequence: Unknown date, Early classical, 6c, 12c, 13c գ. παρεμβολή castra Միաբան բազմութիւն զօրու՝ ʼի չու, ʼի ճակատու, եւ ʼի կայանս. որպէս եւ Կարաւան ուղեւորաց. եւ Տեղի իջեւանելոյ. դադարք. ... *Ետես զբանակ Աստուծոյ: Բանակք հրեշտակաց: Զատոյց զժողովուրդն (անասնովք հանդերձ) յերկուս բանակս: Ննջեաց զայն գիշէր անդէն ʼի բանակին: Եմուտ ʼի մէջ բանակի եգիպտացւոցն, եւ ʼի մէջ բանակի իսրայէլացւոցն: Դարձաւ յեսու եւ ամենայն իսրայէլ ընդ նմա ʼի բանակն ʼի Գաղգաղա: Իբրեւ զգունդս բանակաց: Ծախեցի զբանակս ձեր: Առին զբանակս օտարաց. եւ այլն: *Երթեալ տեսանէին՝ զի թափուր կայր բանակն առանց մարդոյ. Բուզ. ՟Դ. 20: *Մտանելոց էր Պօղոս ʼի բանակն. այսինքն ուր դատողական կայանքն էր. Ոսկ. գծ.: ԲԱՆԱԿ. λογεῖον, λόγιον rationale, oraculum Որպէս թէ բանիկ, պատգամիկ, կամ բանաւոր, բանարան. նիւթական թարգմանութիւն յն. ձայնիս լօ՛ղիօն, այն է Տախտակ դատաստանաց եդեալ ʼի վերայ կրծոց Ահարոնի. եբր. խօղէն այսինքն լանջանոց. *Յաղագս որ ʼի վերայ լանջացն երկոտասան ակունքն, որ բանակ կոչի: Բանակին երկդիմի անկուածս յարդարէ: Զի՞նչ է բանակն. որպէս եւ ինքն անունդ զեկուցանէ, բանի նշանակ. եւ բան երկդիմի է. եւ այլն. Փիլ.: *Արասցես դու քեզ բանակս դատաստանի. Ճ. ՟Թ.: *Երրորդն պղնձագոյն. այս քարս ʼի քահանայական բանակն ոչ էր. Լմբ. յայտն.: *Բանակ դատաստանին զպարանոցօք ահարոնի հանդերձ երկոտասան ակամբքն. Տօնակ.:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.