- ԲԱՐԵԲԱԽՏԻՄ
- (եցայ, եալ.) NBH 1-444 Chronological Sequence: Unknown date, 6c, 7c, 12c, 14c ձ. εὑτυχῶς sum felix որ եւ ԲԱՐԵԲԱԽՏԱՆԱԼ, ԲԱՐԵԲԱԽՏԻԿ ԼԻՆԵԼ. Երջանիկ լինել. բարեբախտութեան պատահել. բախտաւոր ըլլալ, բախտը բանիլ. *Եթէ ըստ մարդասիրութեան բարեբախտեսցի, չարչարեն զնա. Մխ. դտ.: *Բարեբախտիլ ʼի մեծամեծս կարծեալ. Սոկր.: *ՓՈքր ինչ բարեբախտեալ՝ ամբարհաւաճիլն. Արիստ. առաք.: *Ոչ ʼի բարեբախտիլն ուրախասցիս, եւ ոչ ʼի վատաբախտիլն քո տրտմեսցիս. Ոսկիփոր.: *Երկաքանչիւրք բարեբախտեալք, ձեզ ասել, եւ ինձ լսել: Ուստի եւ մեք բարեբախտեցաք զսեռ իմաստասիրութեան. Պղատ. տիմ.:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.