ԲԱՐԵԲԱՆԵՄ

ԲԱՐԵԲԱՆԵՄ
(եցի.) NBH 1-444 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 6c, 8c, 10c, 12c ն. εὑτυχέω benedico, laudo Բարիս խօսել կամ ասել. գովել. օրհնել. ... *Լուտացեալք՝ բարեբանեմք (այսինքն զորս բամբասեցին զմեզ՝ օրհնեմք). Առ որս. ՟Ը: *Բարեբանելն, եւ բարեբանիլ յայնմանէ՝ որ զհաստատութիւնն ունի բոլորեցունց. Փիլ. լին.: *(Մին) դսրովի ... (միւսն) բարեբանեալ լինի. Յհ. իմ. երեւ.: *Սիրելիք բազմաց, եւ բարեբանեալք յամենեցունց. Իգն.: *Ի տէրունականս երանութենէ բարեբանի հեզն. Շ. մտթ.: *Բարեբանեալ է եւ այս իմաստ հոգեւոր: Զարմանալի մասամբք երանեալք եւ բարեբանեալք. Նար. ՟Կ՟Ա. եւ Նար. առաք.: Մանաւանդ՝ Օրհնել զԱստուած, օրհնաբանել. գոհաբանել, փառաբանել. փառատրել. ... *Զքեզ բարեբանեմք Աստուած հարցն մերոց: Զքեզ բարեբանեն մանկունք եկեղեցւոյ. եւ այլն. Շար.: Ուր եւ ստէպ ասի. *Օրհնել զհայր, գովել զորդի, բարեբանել զսուրբ հոգինʼʼ. որ ʼի նոյն միտս հային: Կամ *Սրովբէական ձայնիւ զքեզ բարեբանեմք: Որ բարեբանեալդ ես ʼի դասուց քերովբէից: Տղայքն եբրայեցւոց բարեբանեն: Բարեբանեցար ʼի տղայոց. եւ այլն: Ասի եւ զսրբոյ կուսէն, եւ զխաչէն. *Զքեզ բարեբանեմք աստուածածին կոյս. եւ այլն. Շար.: *Ի զուարթնոց միշտ բարեբանեալ սուրբ Աստուածածին: Բարեբանեալ ես նշան փայտիդ փրկութեան. Նար. կուս.: եւ Նար. խչ.: Ոճով ասի. *Զօրհներգութիւն երից մանկանցն ընդ սերովբէսն բարեբանեմք, (այսինքն եղանակեմք, երկրորդեմք). Շար.:

հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.

Игры ⚽ Поможем сделать НИР

Поделиться ссылкой на выделенное

Прямая ссылка:
Нажмите правой клавишей мыши и выберите «Копировать ссылку»