ԲԱՐԵԳՈՐԾԵՄ

ԲԱՐԵԳՈՐԾԵՄ
(եցի.) NBH 1-446 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 6c, 7c, 8c, 9c, 10c, 12c, 13c, 14c ն.չ. ἁγαθοποιέω bona operor, εὑσεβέω pie ago Գործել զբարին եւ զարժանն. առնել զգործ բարի. բարեպաշտել. աղէկ բան ընել. ... *Յեփթայէ բարեգործել կամելով՝ պարտաւոր դստերն արեան գտանէր. Խոսր.: *Բարեգործել եւս զլաւագոյնն յորդորէ. Պիտ.: *Զանգործութիւն բարւոյն, որ է ձեռաց նշանակ, ʼի բարիս բարեգործեաց. Կամրջ.: ԲԱՐԵԳՈՐԾԵԼ. εὑεργεσέω benefacio Բարերարել. եւ երախտագործել. խնամել. աղէկութիւն ընել. ... *Զանձինս մեր բարեգործիցեմք՝ աստուածատեսս առնելով. Ածաբ. յայտն.: *Իբրեւ ʼի վերայ որդւոց հատուցելոց հայրաբար գթացեալ բարեգործէ. Ագաթ.: *Զոր բարեգործեաց առ ազգս մարդկան, ո՞վ հատուսցէ նմա. Արշ.: *Բարեգործես առ չարս եւ առ բարիս: Բազումս՝ թէ կամիս, բարեգործես ʼի նոսա. Խոսր.: *Բարեգործեալ ձեր առ քաղցեալսն՝ ինձ արարէք. Զքր. կթ.: *Փառաւորեսցէ միշտ զբարեգործօղն. (այսինքն զբարերարն.) Յճխ. ՟Դ: *Այլ դու կարող ես սովորոբար՝ եւ առ զըլացօղս բարեգործել: Ի քէն միշտ օգնեալ եւ բարեգործեալ. Նար.: *Որով բարեգործիմք ʼի նմանէ. Ճ. ՟Գ.: *Յիշեսցո՛ւք, թէ զի՛նչ եւ քանիս մեղաք նմա, եւ ʼի նմանէ քանի՛ս բարեգործեցաք, եւ սիրեսցո՛ւք զնա. Ոսկ. գծ.: *Որք ʼի ճանապարհի յիշեն զմեզ, ամենայնիւ բարեգործեաʼʼ. այսինքն խնամարկեա՛. Ճ. ՟Ա.: *Լուսաւորք զտիեզերս բարեգործ են զերկիր. Ճշ.: եւ Իգն.: *Որ միանգամայն զամենայն աշխարհս բարեգործեցին: Զազգս հայրապետաբար բարեգործեցեր. Ճ. ՟Ա. Բ: *Ցանկ բարեգործէ զբնութիւնս մեր՝ պէսպէս եւ ազգի օրինակօք. Սարգ. ՟բ. պ. ՟Զ: *Որչափ առաւել բարեգործես զբարեկամն, այնչափ մանաւաւանդ զօգտակարն քո առնես. Ոսկիփոր. *Բարեգործել զնզովեալսն (իբր օրհնել, կամ ʼի լաւն փոխել): Բարեգործեսցին դատակնիքն (այսինքն ʼի լաւ անդր շրջեսցին). Նար. ՟Ժ՟Է. ՟Ղ՟Դ: *Այսպիսիքս լեալք՝ ամենայնիւ ʼի նմանէ բարեգործիցիմք (այսինքն բարիս գտանիցեմք). Խոսր. պտրգ.: ԲԱՐԵԳՈՐԾԵԼ. Բարւոք օրինակաւ գործել ինչ, կամ ներգործել. *Հրաշափառապէս բարեգործեսցես բանդ կենդանի՝ ինձ խօսողութիւն անսայթաքելի. (իբր շնորհեսցես): Բարեգործեա՛ ʼի յանձին ... զամենալից շնորհս բազմապարգեւ քո ողորմութեան. Նար. ՟Ժ՟Ը. ՟Լ՟Դ: ձ. ԲԱՐԵԳՈՐԾԻԼ. ձ. յն. ոճով՝ է Բարեբաստիկ լինել, երջանկանալ. εὑπράττω, εὑεργέω benevaleo, felix sum *Զի ամենայն մարդկային բնութիւն ըստ ազգակցութեան (ընդ Քրիստոսի) բարեգործեսցի. Աթ. ՟Գ: *Զի մի՛ ցաւելն անմխիթար իցէ, եւ մի՛ բարեգործելն անդաստիարակ. Առ որս. ՟Ժ՟Ա:

հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.

Игры ⚽ Нужно сделать НИР?

Полезное



Поделиться ссылкой на выделенное

Прямая ссылка:
Нажмите правой клавишей мыши и выберите «Копировать ссылку»