- ԲԱՐԻ (րւոյ, րեաց.)
- I. NBH 1-459 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 6c, 7c, 8c, 10c, 13c, 14c ա. եւ գ. ἁγαθός, -θή, -θόν bonus, -na, -num Լաւ. ազնիւ. պատուական. գովելի. սիրելի. բաղձալի ըստ ինքեան (ոք, կամ իմն). աղէկ. ... (սանս. վարա. ընտիր, ազնիւ). Տ. եւ ԲԱՐՈՒԹԻՒՆ: *Չիք ոք բարի, բայց մի Աստուած: Այր բարի եւ անձնեայ: Մարդ բարի ʼի բարի գանձուց սրտի իւրոյ հանէ զբարիս: Ազնիւ ծառայ բարի եւ հաւատարիմ: Ծառ կամ պտուղ կամ երկիր կամ մասն բարի: Պարգեւս բարիս: Տուրք բարիք: Լի գործովք բարեօք: Զգործս բարեաց. կամ Զյիշատակ մեր բարեաց. (յն. բարի): Գիտել զբարի կամ զչար: Խոտորեա՛ ʼի չարէ, եւ արա՛ զբարի: Բանս բարիս: Չէ բարի բանդ: Չէ ինձ բարի: Ուղիղ եւ բարի ես դու յաչս իմ: Ինձ մերձենալ առ Աստուած բարի է: Ա՛րա որ ինչ բարի թուի առաջի աչաց քոց: Տէր որ ինչ բարի է առաջի իւր, ինքն արասցէ: Ծագէ ʼի վերայ չարաց եւ բարեաց: Զչարս եւ բարիս: Ժողովեցին զբարի բարին (այսինքն զլաւսն) յամանս, եւ զխոտանն ʼի բաց ընկեցին. եւ այլն: *Ի բարութենէ ոք բարի կոչի, եւ ʼի չարութենէ չար. Եզնիկ.: *Որ բարին էր, նոյն եւ չարացաւ. Եղիշ. ՟Բ: (որպէս թէ բարի՝ իցէ լծ. ընդ Բարք, փարելի, բերրի, տրի. եւ այլն): *Բարիքն՝ որպէս թուի ինձ, բարիք են թուեցեալ յամենայն տեղ, եւ գարշելիքն՝ գարշելիք. Պղատ. մինովս.: Կամ որպէս յն. καλός, -λή, -λόν (լծ. գեղաւոր. աղւոր ....) Գեղեցիկ. հաճոյական. ընտիր. բաղձալի, եւ այլոց օգտակար. *Ետես Աստուած զլոյսն, զի բարի է: Որթ մի մատաղ եւ բարի: Ռաքէլ բարի էր տեսլեամբ: Դիպող ինչ, եւ բարի հասարակաց: Նպաստ բարի եղեւ ինձ: Գործ մի բարի գործեաց դան յիս: Բազում գործս բարիս ցուցի ձեզ: Վասն բարւոյ գործոյ ոչ առնեմք զքեզ քարկոծ. եւ այլն: *Երկեաւ նա ʼի բարի շքոյ անտի փառաց հրեշտակին. Եփր. համաբ.: *Տո՛ւր ինձ ընդ բարի գինս զտեղի կալոյս այսորիկ. Եփր. մնաց.: *Բարի՝ որում ամենեքեան ցանկան. Ոսկիփ.: *Մարդոյ բնութիւն՝ բարեաց ցանկացող է, եւ ոչ չարեաց. Եզնիկ.: Կամ Լաւ, բարւոք. որպէս յն. է՛ւ εὗ ... *Բարի լիցի ինձ կամ մեզ: Բարի լինիցի քեզ եւ որդւոց քոց յետ քո: Բարի արարից կամ արասցուք քեզ: Աբրամու բարիս առնէին վասն նորա: Մի՛ յապաղեր բարի առնել կարօտելոց: Բարի՛ արարէք, չա՛ր արարէք. եւ այլն: *Ոչ տեղեաց զանազանութիւնք զբարին եւ զվատթարն գործեն. Փիլ. այլաբ.: *Յոր ինչ ոք ձեռն արկանիցէ, բարի եւ կարեւոր գործւոյ պէտք են արուեստին. Կիւրղ. ծն.: գ. ԲԱՐԻ. գ. ԲԱՐԻՔ. Բարութիւն, բարեգործութիւն. բարերարութիւն. իրք բարիք. աղէկութիւն, աղէկ բանէր. ... *Զի՞նչ բարի գործեցից: Բարւոյ իմիք լինել: Որ գործէ զբարի: Մի՛ հայհոյեսցի բարին ձեր: Բարի՛ արարէք ատելեաց ձերոց: Ընդ ամենայնի ամենայն բարեաւ եղէ: Տացէ բարիս այնոցիկ՝ որ խնդրեն զնա: Բարիս գործել: Ընկալար անդէն զբարիս քո: Զբարեաց զհե՛տ երթայք: Հանդերձելոցն բարեաց: Դու հատուցեր ինձ բարիս: Արարեր ինձ բարիս: Որոց բարիս արարեալ՝ յուղարկես արժանիս Աստուծոյ: Տէր հատուսցէ նմա բարիս. եւ այլն: *Քանզի բարի եգիտ, փոխարէնս հատուցանէ բարերարին. Սեբեր. ՟Բ: *Ո՞վ բաւական է բարեաց բարերարին գոհութիւն մատուցանել. Յճխ. ՟Է: *Որ արժանեացն լինին բարիքն, պարտք է. Խոսր.: *Առլցեալ որ զինչ եւ է բարով (այսինքն բարւով, բարեօք). Փարպ.: Եւ իբր Ինչք. գոյք. ... *Փոխանակեսցուք զբարին մեր առ նոցա կարիսն. Յճխ. ՟Ժ՟Ա: Եւ Ողջութիւն. բարեմասնութիւն. բարօրութիւն. յաջողութիւն. ... *Ի բարւոջ մերում յիշեալ եղբա՛յր սիրելի. Խոր. ՟Գ. 17: *Որ պարգեւեցեր զօրս բարեաւ եւ խաղաղութեամբ անցուցանել. Ժմ.: ԲԱՐԵԱՒ, կամ ԲԱՐԵՕՔ. որպէս Ողջամբ: Տե՛ս ʼի վեր անդր ԲԱՐԵʼʼ. եւ այլն: մ. ԲԱՐՈՎ. մ. Իբր Սիրով, մարդասիրութեամբ. *Ի սկզբանն բարով իմն ընկալեալ. Յհ. կթ.: ԲԱՐԵՕՔ. Տ. ԲԱՐՒՈՔ կամ ԲԱՐԻՈՔ. *Ամս ինն, որ եղեն յայնմ կղզւոջ այնպէս բարեօք. Բուզ. ՟Դ. 6: *Հրամայեաց, զի նովին կապանօքն երթիցէ ʼի բանտն, մինչեւ եղիցի տեղի լսել նմա բարեօք. Ճ. ՟Ա.: Որ եւ գրի Բարեւք: Պղատ. ստէպ: ԲԱՐԵԱՑՔՆ. Իրք բարի արանց. (հելլենաբանութիւն). τὸ τῶν ἁγαθῶν *Հասարակ եւ միաբանք՝ ընդ առակեցելումն, սիրելեացքն (իրք բարեկամաց), եւ ե՛ւս կարի առաւել՝ բարեացքն, որոց հոգ խնամոյ է հաճոյ լինել Աստուծոյ. Փիլ. իմաստն.: մ. ԲԱՐԻ՛. մ. Բարեաւ. ողջամբ. բարով. ... *Բարի՛ եկիր ճանապարհորդ խաղաղութեան ... Բարւոք գտաք զձեզ՝ օթեւանք սրբոյ հոգւոյ. Զենոբ.: *Բարի եկիր որդեա՛կ իմ. Հ=Յ. նոյ. ՟Ի՟Գ.: *Բարի՛ եկիր մեծ որդեա՛կ իմ. Վրք. հց. ՟Դ: *Բարի եկիք աստուածասէր աղախնայք Քրիստոսի. Հ. կիլիկ.: *Բարի՛ առաջնորդեա՛ ʼի դէմ եդեալ տեղին. Յհ. գառն.: II. ԲԱՐԻ 2 (-) NBH 1-459 Chronological Sequence: 12c շ. ԲԱ՛ՐԻ. որպէս ռմկ. բա՛րէ. պա՛րէ. այսինքն Գոնեա՛. գէթ: Լմբ. պտրգ.:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.