ԲԱՒԱԿԱՆ

ԲԱՒԱԿԱՆ
(ի, աւ, աց.) NBH 1-477 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 6c, 7c, 8c, 10c, 12c, 14c, 17c ա. ἁρκετός (լծ. ընդ հրիք). sufficiens, ἰκανός satis (որ եւ Շատ). Այնչափ՝ որչափ պիտոյ իցէ. որ ինչ հասանէ ʼի խնդրելին չափ. չափաւոր. հերիք. շատ. առատ. լի. երկար. ... *Գողանային բաւական իւրեանց: Առիւծ որսացաւ բաւական կորեանցն իւրոց: Գտանիցի նմա (ինչք) բաւական փրկանացն իւրոց: Կարի յաճախէ բերել ժողովուրդդ քան զբաւական տարազու պիտոյից գործոյդ: Քահանայքն ոչ սրբեցան բաւականք. եւ այլն: *Ուրախութիւն անձին գինի, որ ըմպիցի ʼի ժամու ցբաւական. Սիր. ՟Լ՟Դ. 36: *Գերազանցութեան եւ պակասութեան միջակ է բաւականն. Փիլ. ել. ՟Ա. 6: *Ընչիւք բաւականօք առ այսպիսի պէտս նոցա. Ճ. ՟Ա.: *Բաւական ժամանակս. Խոր. ՟Ա. 19: *Վասն բաւական ժամուս. Կոչ. ՟Ժ՟Դ: ԲԱՒԱԿԱՆ. Բաւականացեալ. ունօղ զանձին բաւականն. շատացեալ. գոհ. ... *Կեանք մշակի բաւականի քաղցրասցի. Սիր. ՟Խ. 18: *Ի նմին բաւական լիցուքʼʼ. այսինքն այնու շատասցուք. Կանոն.: ԲԱՒԱԿԱՆ. Ձեռնհաս. հասու. ատակ. կարօղ. ... *Միթէ ձեռն տեառն չիցէ՞ բաւական: Եթէ ʼի փոքուն չէք բաւական, վանս այլոցն զի՞ հոգայցէք: Եւ առ այս ո՞ բաւական իցէ: Ո՛չ եթէ անձամբ բաւական եմք խորհիլ ինչ: Որ եւ բաւականս արար զմեզ պաշտօնեայս: Որք բաւական իցեն եւ զայլս ուսուցանել: Մինչեւ բաւական լինել (յն. կարել) ընդ հովանեաւ նորա թռչնոց երկնից բնակել: Բաւական լինել ոչխարին, կամ ոչխարու, կամ գառամբ. եւ այլն: *Առ ամենայն ցանկութիւն բաւական. Իմ. ՟Ժ՟Զ. 20: *Զմտա՛ւ ած, ո՛րչափ բաւական են քուք այրւոյ՝ յորժամ զհարստէ քուքայցէ. Սեբեր. ՟Թ: *Բաւական էք տալ պատասխանի: Եւ ոչ բաւական է ոք բովանդակել. Փարպ.: *Որպէս թէ չիցէ բաւական (այսինքն անկար իցէ) զօրավարութեան. Եւս. քր. ՟Ա: *Մերթ անձին բաւական լեալ, եւ մերթ այլով կարօտ. Ոսկ. մ. ՟Ա. 6: *Ուրախ լինի ծարաւի, յորժամ ըմպէ. այլ զի ոչ լինի բաւական սպառել զաղբիւրն, ոչ տրտմի. Եփր. համաբ.: *Չէր ոք անձին փրկութեան բաւական. Իգն.: Կամ Յարմար. ընդունակ. արժանաւոր. արժանի. կարօղ տանել. ... *Տէր չեմ բաւական, եթէ ընդ յարկաւ իմով մտցես: Աղաչեմ զքեզ տէր, չեմ բաւական: Չեմ բաւական ամենայն արդարութեան եւ ճշմարտութեանն՝ զոր արարեր ընդ ծառայի քում: Մեծ է օր տէրն, եւ ո՞վ իցէ նմա բաւական. եւ այլն: *Որ զբանն Աստուած բաւական եղեր ընդունել յորովայնի միշտ կոյս. Շար.: *Ընդ դժնեայ եւ բաւական ճարտասանացն զինքն ձգտեցուսցէ. Պիտ.: *Նաեւ արդ իսկ ոչ էք բաւական հաստատուն կերակրոյն. Եփր. ՟ա. կոր.: ԲԱՒԱԿԱՆՆ. ὀ ἰκανός եբր. շատաի կամ սատտայի Աստուած ամենաբաւական, կատարեալ. ամենազօր. լիացուցիչ. շատացուցիչ ամենայնի. *Ես եմ Աստուած քո բաւական: Դառնացոյց զիս բաւականն յոյժ: Բաւականն չարչարեաց զիս: Ժառանգութիւն բաւականին ʼի բարձանց: Միթէ զդատաստան ոք բաւականին թիւրիցէ՞. եւ այլն: *Կալայց զիս անմեկնելի ʼի բաւականին յուսոյ. Պիտ.: *Ինքն յինքենէ բաւական առ ամենեսեան: Հոգի սուրբ Աստուած բաւական. Յճխ. ՟Զ: Ագաթ.: Ուստի Օր. ՟Լ՟Բ. 10. յասելն. *Բաւական եղեւ նմա յանապատիʼʼ. իմա՛, շատացոյց զնա: գ. ԲԱՒԱԿԱՆ. գ. τὸ ἁρκοῦν sufficientia, ut sufficiat Բաւելն, բաւականութիւն. կարողութիւն. չափ. հասողութիւն. ... *Իւրաքանչիւր ըստ բաւականի իւրում համարեսցի յոչխարն. Ել. ՟Ժ՟Բ. 4: *Մինչեւ ʼի լիութիւն բաւականի: Կերակուր եւ կենդանութիւն բաւականի ընդ տիեզերս ամենայն երկրպագուաց քոց: Յերեւելիս ական տեսանելեաց բաւականի. Ագաթ.: *Պարգեւեն ʼի յիւրեանց բերոցն ըստ առաւելապէս բաւականի. Փարպ.: *Հատուցանէր նմա ըստ ձեռին բաւականի զմնասս հարկին. Յհ. կթ.: Եւ καθήκον conveniens, pertinens Պէտք. պիտոյք. պատշաճք. սակ. *Ժողովեցէ՛ք իւրաքանչիւր ըստ բաւականի իւրում: Քաղէին իւրաքանչիւր ըստ բաւականի իւրում. Ել. ՟Ժ՟Զ. 16. 18. 21: *Զչափ պիտոյից բաւականին ունել, եւ յաւելորդացն մասնաւորել զկարօտեալսն. Իգն.: դիմազ. ԲԱՒԱԿԱՆ Է. դիմազ. ἅρκεται, ἰκανόν ἑστι sufficit, satis est Հերիք է. շատ է. բաւէ .... տե՛ս Թուոց. ՟Ժ՟Ա. 22: ՟Գ. Թագ. ՟Ը. 27: Եզեկ. ՟Լ՟Դ. 18: Ի. ՟Ժ՟Դ. 22: Մտթ. ՟Ի՟Դ. 9: Ղկ. ՟Ի՟Բ. 38: Յհ. ՟Զ. 7: *Շատ իսկ է ինձ, եւ բաւական. Փարպ.: *Այսչափս բաւական իցէ ʼի փրկութիւն անձին իմոյ. Մանդ.: *Այլ այն չէ բաւական ʼի փրկութիւն. Մխ. երեմ.: *Բազում ամաց բաւական է. Իգն.: *Որ բաւական էր ʼի մխիթարութիւն նորա. Բրսղ. մրկ.: *Կաթիլ մի միայն քո կուսութեան՝ ինձ փրկութեան է բաւական. Ներս. մոկ.: մ. ԲԱՒԱԿԱՆ. մ. որ եւ ԲԱՒԱԿԱՆԱԲԱՐ. ἰκανῶς, ἁποχρώντως satis, sufficienter, contente, satis abunde Ըստ բաւականին. բաւականապէս. հերիք. շատ իկս. լիով եւ Ըստ կարի. *Արդ այս բաւական ասացաւ: Այսչափ՝ բաւական ասացեալ է. Փիլ. ՟ժ. բան.: *Թուի ինձ, թէ բաւական իսկ ասացաւ. Եւս. քր. ՟Ա: *Բաւական ցուցանի քեզ յայնցանէ, որք նախ քան զմեզն պատմեցին: Բաւական քեզ ուսուցանեն. Յհ. կթ.: *Թէ եւ այսոքիկ արանց իցէ քաջաբերութիւն, ե՛ւ պաճարս բուծանէ բաւականաբար. Բրս. գորդ.: *Եթէ բաւականաբար բացատրեալ էր. ապա եթէ՝ ոչ բաւականաբար. Արիստ. առինչ.: *Պատրաստէ զմարմնականն բաւականաբար. Լմբ. սղ.: *Եւ ոչ մի ոք առ սա բաւականաբար ըստ առաւելութեան եւ կամ նուազ զօրութեան կալաւ հաւասարութիւն: Որով եւ յամենայնի առնուլ զխնդրելին՝ բաւականաբար զօրանայր. Պիտ.:

հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.

Игры ⚽ Нужна курсовая?

Полезное


Смотреть что такое "ԲԱՒԱԿԱՆ" в других словарях:

  • ԲԱՒԱԿԱՆԱԲԱՐ — ( ) NBH 1 477 Chronological Sequence: Unknown date, Early classical, 6c, 10c, 12c մ. ԲԱՒԱԿԱՆ. որ եւ ԲԱՒԱԿԱՆԱԲԱՐ. ἰκανῶς, ἁποχρώντως satis, sufficienter, contente, satis abunde Ըստ բաւականին. բաւականապէս. հերիք. շատ իկս. լիով եւ Ըստ կարի *Արդ այս… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԲԱՒԱԿԱՆԱՆԱՄ — (ացայ.) NBH 1 477 Chronological Sequence: Unknown date, 5c, 6c, 7c, 8c, 9c, 10c, 12c, 14c չ. Բաւական կամ հերիք համարել. շատանալ. հերիք սեպել, գոհ ըլլալ. ... *Ոչ բաւականանայր շտեմարանել. Յհ. իմ. ատ.: *Յորոց ʼի յերկրէս միայն հրամայեաց նմա… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԲՈՎԱԿԱՆ — ( ) NBH 1 506 Chronological Sequence: Unknown date, Early classical Տ. ԲԱՒԱԿԱՆ. *Արդարեւ այս հինգ փողս բովական էին տանն՝ գին բանջարոյ կամ բաղանեաց. Վրք. հց. ձ. ուր տպ. բովանդակ: *Յամենայն տեղիս բովական է. Ոսկ. ես. (այսինքն հասու է կամ ներկայ:)… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԱՆԲԱՒԱԿԱՆ — (ի.) NBH 1 0121 Chronological Sequence: Unknown date, Early classical, 9c, 10c, 12c ա. (գտանի գրեալ եւ ԱՆԲՈՎԱԿԱՆ). Որ չէ բաւական անձամբ անձին. անձեռնհաս. անկարօղ. ... *Անբաւականքն այլովք խնամիցին. Մխ. դտ.: Եւ որ ինչ չէ բաւական. որ հերիք չէ. ...… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԲԱՒԱԿԱՆԻՄ — (նեալ.) NBH 1 477 Chronological Sequence: Early classical, 12c ձ. Շատիլ. շատանալ. եւ Բաւական գտանիլ. *Այլ թէ նոքա այլ ուրեք բաւականեալք իցեն. Մխ. դտ.: *Բաւականեալ շրթամբք իմովք եւ տտամամբքʼʼ. ա՛յլ ձ. բաւական լեալ. Երգ. ՟Է. 9: յն. ἰκανούμενος …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԲԱՒԱԿԱՆՈՒԹԻՒՆ — ( ) NBH 1 477 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 6c, 8c, 10c, 13c գ. τὸ αὑταρκή, αὑτάρκεια, ἰκανότης sufficientia, περιουσία abundantia Բաւական գոլ իրաց. չափաւորութիւն. բաւական պէտք. շատութիւն. առատութիւն. *Կշռեա՛ ինձ… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԲԱՒԵՄ — (եցի.) NBH 1 478 Chronological Sequence: Unknown date, Early classical, 6c, 7c, 8c, 10c, 11c չ. եւ ն. χωρέω capio, contineo, ἰκανός εἱμι idoneus sum, δύναμαι possum, valeo Բաւական լինել. իբր կարօղ լինել տանել. Եւ Կարել առնել. կարել. զօրել. տոկալ …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԻՆՔՆԱԲԱՒ — ( ) NBH 1 0855 Chronological Sequence: Unknown date, 5c, 6c, 11c, 12c, 13c ա. αὕταρκης, αὑταρκέστατος (իբր ինքեան հերիք). sibi sufficiens, contentissimus ինքն բաւական ինքեան. իբրեւ շատացեալ. անկարօտ այլում յո՛ր եւ է կարգի. *Անկարօտ է այլոյ իրիք,… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԿԱՐՈՂ — (ողի, ղաց.) NBH 1 1076 Chronological Sequence: Unknown date, 5c, 7c, 10c ա. ԿԱՐՈՂ կամ ԿԱՐՕՂ. δυνατός, ἱσχύων potens, valens, validus, fortis . Որ կարէ. ունօղ զկար առնելոյ ինչ. բաւական. առողջ. զօրեղ. ուժեղ. հզօր. բաւական. առողջ. զօրեղ. ուժեղ. հզօր …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ՁԵՌՆՀԱՍ — (ի, ից.) NBH 2 0154 Chronological Sequence: Early classical, 6c, 12c, 14c ա. Ոյր ձեռն հասանէ առ առնել ինչ. կարօղ. բաւական. ճոխ. *Ունեւորաց եւ ձեռնհասից ամենայն մարդիկ իցեն սիրելիք (այսինքն սիրօղք). Ոսկիփոր.: ՁԵՌՆՀԱՍ ԼԻՆԵԼ. ἱσχεῖν valere εὑπορέω… …   հայերեն բառարան (Armenian dictionary)


Поделиться ссылкой на выделенное

Прямая ссылка:
Нажмите правой клавишей мыши и выберите «Копировать ссылку»