ԲԵԿԱՆԵՄ

ԲԵԿԱՆԵՄ
(բեկի, բե՛կ.) NBH 1-479 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 6c, 10c, 11c, 12c, 13c, 14c ն. κλάω frango Կոտորել կամ կտրել. մասնատել զամբողջ ինչ ʼի մասունս, եւ բրդել. մաս մաս՝ կտորբրդուճ ընել, կտրել. ... *Առեալ զհինգ նկանակն եւ զերկուս ձկունս, օրհնեաց եւ եբեկ: Առ Յիսուս հաց, օրհնեաց եւ եբեկ, եւ ետ աշակերտացն: Առանին բեկանէին զհաց: Եւ մի՛ բեկցի հաց սգոյ նոցա՝ ʼի մխիթարութիւն ʼի վերայ մեռելոց. եւ այլն: *Յետ ընթրեացն բեկ, եւ ետ նոցա զմարմին եւ զարիւն իւր. Եփր. ՟ա. կոր.: *Ոմն պահէ խոնարհեցուցեալ զպարանոցն իբրեւ անուր, եւ բեկանել զհաց աղքատին ոչ կամի. Ոսկիփոր.: ԲԵԿԱՆԵԼ. συντρίβω contero Խորտակել. փշրել, մանրել, կոտրել, կոտրտել. ... *Զեղէգն ջախջախեալ մի՛ բեկցէ: Բեկեալ զշիշն եհեղ ʼի վերայ գլխոյ նորա: Ոսկր մի՛ բեկանիցէք ʼի նմանէ: Եւ ամենայն անօթ խեցեղէն, զայն բեկանջի՛ք: Անկաւ հեղի, եւ բեկաւ ողն նորա, եւ մեռաւ. եւ այլն: *Ընդ բեկեայ անօթոյս. Նար.: Կամ Պատառել, գիշատել. պատռել, բզըքտել. ... *Ետ զնա տէր առիւծու, եւ եբեկ զնա, եւ սպան զնա: Եւ ոչ եբեկ զէշն. ՟Գ. Թագ. ՟Ժ՟Գ. 22. 18: *Զի մի՛ չար գազանն բեկանիցէ զիս. Եղիշ. ՟Ը: *Ի բեկանօղ գազանէ. Յհ. կթ.: *Յովաս մարգարէ, սա է՝ զոր եբեկ առիւծն. Ոսկիփոր.: Կամ Հարկանել չարաչար հարուածովք, մաշել, միջաբեկ սրտաբեկ առնել. *Բեկմամբ մեծաւ բեկաւ կոյս դուստր ժողովրդեան իմոյ: Կրկին բեկմամբ բե՛կ զնոսա: Բժշկել զբեկեալս սրտիւք: Բժշկէ զբեկեալ սիրտմ: Հեծեծեսջի՛ր բեկեալ միջովք քով. եւ այլն: Եւ Խորտակել զզօրութիւն զօրաց. վատթարել. տկարացուցանել. *Նախ զգունդն նահատակաց ʼի ներքս բեկանէր. ՟Ա. Մակ. ՟Ե. 43: *Բեկաւ զօրութիւն նոցա. Երեմ. ՟Ծ՟Ա 30: *ԲԵկին արկին զզօրութիւն գնդին պարսից: Բեկեալ տեսանէին զզօրութիւնն յունաց առաջի նորա: Բեկաւ անկաւ զօրութիւն ուժոյ նորա. Եղիշ. ՟Է. եւ ՟Ա: ԲԵԿԱՆԵԼ ԶՍԻՐՏ. ԲԵԿԱՆԻԼ ՍՐՏԻ. θραύω confringo, dolore afficio Սրտակտուր առնել, լինել. մաշել ցաւով, ճմլել. վշտագնել, իլ. տրտմել եւ վհատիլ. լքանիլ. սիրտը տրորիլ, սիրտը կտրիլ, չդիմանալ, աւրըւիլ. ... *Խանդաղատագոյնս երկրորդեն. զսիրտն բեկանեն, զաղիսն գալարեն. Մամբր.: *Սիրտն բեկանէր, եւ աղիքն գալարէին. Եղիշ. ՟Զ: *Ի կապելոցն եմք, ʼի սրտաբախացն, եւ ոչ ʼի նոցանէ՝ որ զսիրտն բեկանիցեն. Ոսկ. կողոս.: *Ոչ եկեր հաց. զի բեկաւ վասն Դաւթի. ՟Ա. Թագ. ՟Ի. 34: *Բեկցին ամենայն սիրտք. Եզեկ. ՟Ի՟Ա. 7: *Ո՞յր ուրուք ʼի տեսողացն ոչ բեկանէր սիրտն. Լաստ. ՟Ժ՟Ը: Կամ Խոնարհիլ. եւ Զղջալ. *Բեկեալ սրտիւ. կամ անձամբք բեկելով. Նար. ԲԵԿԱՆԵԼ. καταπλήττω, -σσω perterrefacio Սրրաբեկ՝ ահաբեկ առնել. պակուցանել, զարհուրեցուցանել. լեղին պատռել. ... *Ձայն որոտման ահաղ սաստիկ բեկանէ զսիրտս մարդկան. իսկ սորտ բարբառս բեկանէ զդեւս յիշխանութեան նոցա: Մեզ յայտ լիցի՝ որպէս բեկանին նոքա. Ոսկ. յհ. ՟Ա. 6. եւ այլն: *Գոռոզացելոյն բեկանէր զսիրտ. Փարպ.: *Ահագինս բարբառի՝ բեկանել զսիրտս ամենեցուն. Սարգ. յկ. ՟Զ: *Ո՞րչափ ʼի դէպ էր նոցա բեկանիլ ʼի պատժոց. Մխ. երեմ.: ԲԵԿԱՆԻԼ ՆԱԽԱՆՁՈՒ. Տ. ՆԱԽԱՆՁԱԲԵԿ ԼԻՆԵԼ. *Նախանձու բեկեալն՝ անբաժ է յուրախութենէ. Լմբ. յանառակն: *Բեկաւ նախանձու. Վրդն. ծն.: ԲԵԿԱՆԻԼ ԱՆԴՐԷՆ. ἁντανακλάω refringo, reflecto, repercutio Անդրադարձիլ. յետս դառնալ ձայնի բախման. *Կամ անդրէն յանձն բեկելոյ ʼի քարանձաւաց լերանց՝ ձայնից արձանգանգին այսպէս ընդդէմ բեկեալ վարկպարազի առ բարբառեալն, որպէս ʼի թշնամանողն թշնամանքն դառնան. Բրս. բարկ.:

հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.

Игры ⚽ Нужна курсовая?

Полезное


Смотреть что такое "ԲԵԿԱՆԵՄ" в других словарях:

  • ԲԵԿԵՄ — (եցի, եա՛.) NBH 1 479 Chronological Sequence: 10c, 12c, 13c Տ. ԲԵԿԱՆԵՄ, բեկի, ըստ ամենայն նշ. *Խոնարհի մտօք, եւ բեկի. Խոսր. ըստ ձեռ: *Զմիտսն բեկելով: Խոնարհութեամբ բեկի սիրտն: Վրդն. ղեւտ.: *Զթշնամիսն ʼի լուր նորա բեկել: Բեկէ զչարագործսն: Բեկէ… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ՀԱՍՏԱՏՈՒԹԻՒՆ — ( ) NBH 2 0056 Chronological Sequence: Unknown date, Early classical, 7c, 14c գ. στάσις, βεβαίωσις, στήρυγμα , κραταίωσις, ὐπόστασις statio, confirmatio, firmitas, fulcimentum, subsistentia, substantia եւն. Հաստատ կամ հաստատունն գոլ. հաստատելն եւ …   հայերեն բառարան (Armenian dictionary)


Поделиться ссылкой на выделенное

Прямая ссылка:
Нажмите правой клавишей мыши и выберите «Копировать ссылку»