ԲԵՒԵՌԵՄ

ԲԵՒԵՌԵՄ
(եցի.) NBH 1-486 Chronological Sequence: Unknown date, Early classical, 8c, 10c, 11c, 12c ն. προσηλόω, καθηλόω, ἱσχυρόω clavis figo, affigo, firmo Սեւեռել. հեղուսել. բեւեռօք պնդել. անշարժ հաստատել. յարել, կցել իսպառ. գամել. ... *Բեւեռեցին զնոսա բեւեռօք. Ես. ՟Խ՟Ա. 7: *Եւ ամենայն սպաս տան անտառին Լիբանանու՝ ոսկւով բեւեռեալ. ՟Բ. Մնաց. ՟Բ. 20: *Եբարձ զայն ʼի միջոյ, եւ բեւեռեաց ընդ խաչափայտին. Կող. ՟Բ. 14: *Բեւեռեցին որպէս չարագործ. Նար. ՟Հ՟Ե: *Բեւեռեցար ʼի խաչին: Ի խաչին բեւեռեալ. եւ այլն. Շար.: Նմանութեամբ ասի. *Բեւեռեա՛ ընդ երկիւղ քո զմարմին իմ. Սղ. ՟Ճ՟Ժ՟Ը. 120: *Բեւեռեալ կամք ʼի տիպս պատկերի՝ ըստ առնել առնողին. Ագաթ.: *(Հաստատուն աստեղք) յա՛յտ է թէ բեւեռեալք են, եւ ոչ գնայունքʼʼ. այսինքն անշարժք. Եզնիկ.: *Չբեւեռիլ ընդ աշխարհական իրս. Ոսկ. յհ. ՟Ա. 43: *Ընդ երկիր բեւեռեն՝ կա՛մ գործով, կա՛մ կամօք եւ հաւանութեամբ առ ʼի գործսն. Լմբ. սղ.: *Աներեւակի նետիւք խոցոտեալ ... հանապազամուխ բեւեռեալ աստուստ ընդ հոգւոյս: Ընդ անցաւորս այս կենցաղ կորստեան՝ կամօք բեւեռեցայ: Ի քեզ պատուաստեցայց՝ բեւեռեալ յուսով. Նար.: *Իբրեւ բեւեռեալք ընդ նմա՝ չառնուին յանձն թափիլ ʼի նմանէ: Ո՞վ տայր ինձ այժմ զմարմնովն Պօղոսի եւ Պետրոսի զեղուլ, եւ բեւեռել ընդ գերեզմանս նոցա. Ոսկ. մտթ. եւ Ոսկ. հռ.: *Կողն (Ադամայ) ... իբր ամուսնացաւ, յետոյ, իբրու թէ ʼի տեղւոջ իւրում բեւեռեցաւ տնկեցաւ վերստին. եղիցին ասէ երկոքին ʼի մի մարմին. Եփր. ծն.: *Այն որ բեւեռեաց զունկնն զայն զհատեալ՝ կարող էր նա եւ զանդամսն միաբանեալս քայքայել: Զունկնն ʼի տեղւոջ իւրում բեւեռեաց. Եփր. համաբ.:

հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.

Игры ⚽ Поможем решить контрольную работу

Поделиться ссылкой на выделенное

Прямая ссылка:
Нажмите правой клавишей мыши и выберите «Копировать ссылку»