ԲՆԱԿԵՄ

ԲՆԱԿԵՄ
(եցի.) NBH 1-496 Chronological Sequence: Early classical, 6c, 8c, 10c, 12c չ. ԲՆԱԿԵՄ ԲՆԱԿԻՄ. οἱκέω, κατοικέω, ἑνοικέω habito, inhabito, σκηνόω, κατασκηνόω commoveor tamquam in tabernaculo, καταλύω diversor եւն. որ եւ ԲՆԱԿԱՆԱԼ. Բնակ լինել, նստել իբրեւ ʼի բուն տեղւոջ եւ ʼի բնիկ տան. բունել. որջանալ. տաղաւորիլ. դադարել. զետեղիլ. օթեւանիլ. հանգչիլ. կալ մնալ ուրեք. ... *Բնակեաց յայրի անդ: Յորոց միջի ես բնակեմ: Բնակեցէ՛ք ʼի քաղաքս ձեր: Բնակեցան, կամ բնակեցին անդ: Բնակեցաւ առ կաղնւոջն մամբրէի. եւ այլն: Կամ *Բնակել ի ծակս վիմաց: Զխաչինս՝ որ բնակեալ են առանձինն յանտառի: Ընդ հովանեաւ նորա թռչնոց երկնից բնակել: Թռչունք երկնից բնակեալդ ես յերկինս: Բնակել Քրիստոսի հաւատովք ʼի սիրտս ձեր: Ես եկից եւ բնակեցայց ʼի միջի քում: ԲԱնն մարմին եղեւ, եւ բնակեաց ʼի մեզ: Հոգին՝ որ բնակեաց ʼի մեզ: Ի ձեռն հոգւոյն սրբոյ ʼի մեզ բնակելոյ: Բանն Քրիստոսի բնակեսցէ ʼի ձեզ առատապէս. եւ այլն: Կամ *Ի նմա հաճեցաւ ամենայն լրումն աստուածութեանն բնակել: Ի նմա բնակէ ամենայն լրումն աստուածութեանն մարմնապէս (այսինքն միանալով աստուածութեան ընդ մարդկութեան յանձին բանին). եւ այլն: *Ես յո՞ հայեցայց եւ բնակեցից, բայց ʼի հեզս եւ ʼի խոնարհս. Եփր. ղեւտ.: *Որ հաճեցաւ ʼի սմա բնակել, ʼի սմանէ ոչ մեկնեցաւ, այլ բնակեաց, բնակէ, եւ բնակեսցէ. Անյաղթ բարձր.: *Զնորին կողմամբք բնակեցաւ: Զյորդան գետով բնակեալ էին ամովրհացիքն. Խոր. ՟Բ. 50: Եւս. քր. ՟Ա. *Սուրբ հոգին առ խաղաղարարսն բնակէ. Լմբ. ատ.: *Յորում առաւել բնակեաց բան նորա եւ աւանդութիւն. Նար. առաք.: դիմազ. կր. բնակէ կամ բնակի, եսցէ կամ ցի, կել. դիմազ. կր. κατοίκηται habitatur եւն. Ըստ յն. ոճոյ, Բնակութիւն կամ բնակելի լինել. շէն լինել. բնակիչս ունել. *Ոչ բնակեսցէ (Բաբելոն) յաւիտեանս ժամանակաց: Բնակեսցի քաղաքդ այդ յաւիտեան: Բնակեսցին քաղաքք, եւ աւերակք շինեսցին: Զքաղաք մի ... բնակեցեալ զօրօք. Ես. ՟Ժ՟Գ. 20: Երեմ. ՟Ժ՟Է. 25: Եզեկ. ՟Լ՟Զ. 10: ՟Բ. Մակ. ՟Ժ՟Բ. 13: *Կորնթոս եւ սիկիոն ʼի դովրիացւոցն բնակեցան. Եւս. քր. ՟Ա: *Անապատանալ քաղաքացն Իսրայէլի, եւ դարձեալ բնակիլ. Նար. ՟Ժ՟Բ: Իսկ Եղիշ. ՟Ա. *Յամենայն կողմանց խաղաղութեամբ բնակեաց աշխարհ նորաʼʼ. բերի ʼի կրկին նշ. զի հայի յերկիրն, եւ ʼի մարդիկ երկրին:

հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.

Игры ⚽ Нужен реферат?

Смотреть что такое "ԲՆԱԿԵՄ" в других словарях:

  • ԲՆԱԿԻՄ — (եցայ) NBH 1 496 Chronological Sequence: Unknown date ձ. Տ. ԲՆԱԿԵՄ …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ՄԱՅՐ 2 — (ի, իւ, իւք.) NBH 2 0201 Chronological Sequence: Unknown date, Early classical գ.ա. κέδρος cedrus եւ κέδρινος cedrinus. Եղեւին ծառ. եղեւնափայտ. ազգ նոճի՝ որպէս մայր ծառոց՝ գլխաւորն ʼի փայտս անտառի. ... *Իբրեւ զմայրս ʼի գնացս ջուրց: Ձայն տեառն… …   հայերեն բառարան (Armenian dictionary)


Поделиться ссылкой на выделенное

Прямая ссылка:
Нажмите правой клавишей мыши и выберите «Копировать ссылку»