ԲՈԼՈՐԵՄ

ԲՈԼՈՐԵՄ
(եցի.) NBH 1-502 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 6c, 7c, 10c, 12c, 13c ն. πλέκω plico, plecto, contorqueo Ոլորել բոլորաձեւ. բոլորակ կազմել. հիւսել. բոլրել, պլորել, հուսել. *Բոլորեալ պսակ ʼի փչոց՝ եդին ʼի գլուխ նորա. Մտթ. ՟Ի՟Է. 29: *Պայծառագոյն բոլորէ քեզ զպսակն. Ոսկ. մ. ՟Ա. 24: եւս եւ Ժմ.: Շար.: *Որպէս պղպջակք, որք փչեալ բոլորին օդով, եւ առնուն կերպարանս ըստ օրինակի գմբեթաց. Շիր.: Եւ περικυκλόω circumcingo Շուրջ պատել. *Բոլորեսցի շուրջանակի յընտիր ընտիր վիմաց. Երեմ. ՟Լ՟Ա. 39: *Յերկնից յերկիր ծաւալին, եւ զսուրբ սեղանովն բոլորեսցին. Մանդ. ՟Ա: *Երկնայինք յերկիր իջեալ՝ զսրբարար սեղանովն բոլորին. Խոսր. պտրգ.: *Զաստուածային զգերեզմանաւն բոլորեալ՝ դասք հրեշտակաց. Շար.: *Հողմով խառնեալ՝ շուրջ գան բոլորեալ զերկրաւս. Շիր.: Եւ Ամփոփել. հաւաքել. բովանդակել ʼի մի վայր. ... *Բանակեցան, բոլորեցան. Եղիշ. ՟Գ: *Ի սեղանն փրկութեան շուրջ զինքեամբ բոլորէ զնոսա. Արշ.: *Զանդրանկացն բոյլ ʼի միում խմբի բոլորեաց. Նար. խչ.: *Զամենայն կամսդ եւ զմիտսդ բոլորեա՛. Լմբ. սղ.: Եւ Անթերի զբոլորն կատարել. աւարտել իբրեւ զբոլորակ լրացեալ, կամ միաբան. բովանդակել. գլխաւորել. կր. լրանալ. *Արարեր զերկուս լուսաւորս, առ ʼի բոլորել զժամանակս: Արեգակն բոլորէ զտարին. Ագաթ.: Վրդն. ել.: *Առ նա զկատարեալ հաւատս բոլորեցին. Լմբ. պտրգ.: *Օրհնութիւնս բոլորել: Ի նոյն աւարտումն բոլորեալ. Եղիշ. միանձն. եւ Եղիշ. դտ.: *Լուսինն ʼի հնգետասան օրն բոլորի, եւ ապա փլանայ. Տօնակ.: *Յաւէժանան մինչեւ ʼի բոլորելեացս յանկումնʼʼ. այսինքն ցկատարած աշխարհի. Պիտ.: Իսկ ՟Բ. Թագ. ՟Ժ՟Դ. 20. *Վասն բոլորելոյ երեսաց բանիս այսորիկʼʼ. յն. շուրջ գալոյ, կամ շրջելոյ. եբր. պատելոյ, եւ այլն. այսինքն զի բոլորեսցի դարձուածով իւիք:

հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.

Игры ⚽ Поможем написать курсовую

Смотреть что такое "ԲՈԼՈՐԵՄ" в других словарях:

  • ԲՈԼՈՐԻՄ — ( ) NBH 1 502 Chronological Sequence: Unknown date Տե՛ս ʼի ԲՈԼՈՐԵՄ …   հայերեն բառարան (Armenian dictionary)


Поделиться ссылкой на выделенное

Прямая ссылка:
Нажмите правой клавишей мыши и выберите «Копировать ссылку»