ԱՄ

ԱՄ
(ի, աց.) NBH 1-0050 Chronological Sequence: Early classical, 5c, 6c, 8c, 10c, 14c, 15c գ. Տարի. ժամանակ ՟Ժ՟Բ ամսոց արեգական. ... ἕτος, ἑνιαυτός annus *Եկաց Ադամ ամս ... եւ եղեն ամենայն աւուրք Ադամայ՝ ամք իննհարիւր եւ երեսուն: Եղիցին աւուրք դոցա՝ ամք հարիւր քսան: Նոյ էր ամաց վեցհարիւրոց: Զերկոտասան ամ ʼի ծառայութեան կացեալ էին, եւ յերեքտասաներորդում ամին ապստամբեցին: Ծերութիւն պատուական ո՛չ բազմաժամանակեայն է, եւ ոչ որ թուով ամացն չափիցի. եւ այլն: *Այն ընտրութիւն ամօք չափեցաւ: Շրջանակես զժամանակս ամաց: Ականն արեւու որ հոլովէ կուտէ ամաց յոլովութիւն. Նար.: *Յսկզբան ամին նորոյ (ըստ հայոց) ʼի մուտ Նաւասարդի. Խոր. ՟Բ. 63: Տօմար.: *Ի գալ միւս ամին. Ագաթ.: Հասակ կենաց մարդոյ. եաշ. *Ժամանակ ամաց մերոց եօթանասուն ամ: Օրհնեաց զամս արդարոց: Բայց արդ ծերացայ, եւ դուք հերիք էք յամս իմ. եւ այլն: *Եթէ հասից յամս ծերութեան: Զպակասումն ամաց՝ մաղթանացն հայցմամբ կրկնեաց. Նար.: *Զմտաւ ածեն յամս ամաց յերիտասարդութեան հասակին մնալ. Երզն. մտթ.: *Ես եղբարք վաթսուն եւ հինգ ամի՛ եմ ʼի տէր մեր: Անցեալ խորհրդովք զամօք (կամ զամեօք) իւրովք գնայրʼʼ. այս ինքն հասուն խորհրդովք քան զհասակն վարէր. Եւս. պ. ՟Բ. 24: ՟Զ. 3: Չափ ժամանակի երեւելի իրաց. ... *Յամին վեցհարիւրորդի կենացն Նոյի: Յամին ութուտասներոդին Նաբուքոդոնոսորայ: Ի հինգետասաներորդի ամի տէրութեանն Տիբերեայ. եւ այլն: *Սկիզբն արարեալ յամացն Արշակայ մինչեւ յամն վեցերորդ Արտաշիսի. Եղիշ.: ԱՅՍ ԱՄ. իբր յայսմ ամի. *Կերիցես այս ամ զսերմանեալդ. Ես. ՟Լ՟Է. 30: Ասի եւ ԱՅՆ ԱՄ. ԶԱՅՆ ԱՄ. ԶԱՄՆ ՈՂՋՈՅՆ. եւ այլն, իբր յամի: ՅԱՄԷ ԵՒՍ. իբր յետ տարւոյ միոյ. յերկրորդ ամի. ... *Յամէ եւս կերիցես զմնացորդսն: Յամէ եւս (յն. յապագայն) հատցես զդա. Ես. ՟Լ՟Է. 30: Ղկ. ՟Ժ՟Գ. 9: ԱՄ ՅԱՄ ԱՌՆԵԼ. Տարւոջէ ʼի տարի յերկարաձգել կամ յամեցուցանել. տարուց տարի ձգել, ուշացնել. *Այսպիսի են պատրանք թշնամւոյն, ամ յամ առնելով եւ ժամ ʼի ժամ սահմանելով գործել զբարին. Մանդ. ՟Ա: մ. ԱՄ ՅԱՄԷ. ԱՄ ԸՍՏ ԱՄԷ. ԱՄ ԶԱՄԻ ԶԿՆԻ. ԱՄԻ ԱՄԻ. մ. Հետզհետէ յիւրաքանչիւր ամի. տարուէ տարի շարունակ. ... ἕτος ἑξ ἕτους annus ex anno, annualis, κατ’ ἕτους per omnes annos կամ ἑνιαυτός κατ’ ἑνιαυτόν, ἑπέτειον, ἑνιαυτός ὀ ἑχόμενος ἑνιαυτοῦ annis jugiter *Կարգեցին ամ յամէ զօրն զայն՝ տօն տարեկանաց. ՟Ա. Մակ. ՟Է. 49: *Ամ յամէ ʼի նմին տեղւոջ ժողովել ամենեցուն: Այսպէս ամ յամէ սովորութիւն կարգեաց. Ագաթ.: Եղիշ.: *Տասանորդեսցես ամ ըստ ամէ. Օր. ՟Ժ՟Դ. 22: *Եւ եղեւ սով զերիս ամս՝ ամ զամի զկնի: Եւ այնպէս առնէր ամի ամի: Ամի ամի ծառայեաց քեզ. ՟Բ. Թագ. ՟Ի՟Ա. 1: Օր. ՟Ժ՟Ե. 18: ՟Ա. Թագ. ՟Ա. 7: եւ Ղկ. ՟Բ. 41: Եբր. ՟Ժ. 3. եւ այլն: *Զարեգակն ծագէ, եւ զամ ըստ ամէն զցօղսն պարգեւէ. Ոսկ. մ. ՟Ա. 18. յն. զտարեկան: ԱՄ. Մասնիկ բաղադրական. որպէս ան, եւ համ. Տ. ԱՄԲԻԾ, ԱՄԲԱՐԻՇՏ, եւ ԱՄԲԱՌՆԱԼ, եւ այլն:

հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.

Игры ⚽ Поможем написать реферат

Полезное



Поделиться ссылкой на выделенное

Прямая ссылка:
Нажмите правой клавишей мыши и выберите «Копировать ссылку»