- ԳԵՂԳԵՂԵՄ
- (եցի.) NBH 1-0536 Chronological Sequence: Unknown date, Early classical, 7c, 9c, 12c, 13c ն. μελῳδέω modulor, laudo carmine Բեկբեկ կամ խաղուն ձայնիւ երգել. եղանակել. ... *Զարմանալ պարտիմք ընդ քաղցրանուանդ բարբառ, զոր գեղգեղեալ յօրինէ ճպուռն: Անդադար գեղգեղէ զբարբառն առաւել քանզերգս արուեստականաց. Վեցօր. ՟Ը: *Ընդ եղանակս արկեալ գեղգեղեն (դպիրք). Լմբ. պտրգ.: *Մատամբք յօրինէ եւ գեղգեղէ զնուագսն. Սեբեր. է: *Գեղգեղեսցէ զաստուածային երգն: Ճռուողումն գեղգեղեալ բարբառոյ. Վրդն. սղ. եւ Վրդն. ծն.: *Զեռահիւսակն գեղգեղեն սրբասացութիւն. Նանայ.: *Գեղգեղեալ գովեն զքեզ. Շար.: Մարթ իբր Գեղազարդել. *Անդաստան ծաղկաց ցցունազարդ գեղգեղեալ բազմագունակ երանգօք եւ յարազուարճ առատացօղովք. Թէոդոր. ի կոյսն.:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.