- ԳՈՅԱՆԱՄ
- (ացայ.) NBH 1-0569 Chronological Sequence: Unknown date, 6c, 7c, 8c, 10c, 13c չ. ουσιούμαι, ἁφίστημι, συνίστημι essentiam accipio, substantiam assumo, consisto, consto Գոյ լինել. եղանիլ. էանալ. գոյացութիւն առնուլ. ենթակայանալ. ստեղծանիլ. կայանալ. բաղկանալ. լինել, գոլ. *Ծննդեամբ գոյանան ʼի հակառակացն: Ի հողոյ գոյանայր: Յերկոտասանից ʼի մի վայր եկեալ գոյանայ կենդակացն. Փիլ.: *Այլ ʼի ջրոյ գոյանայ. Վրք. հց. ՟Բ: *Մարդս ʼի յերկուց բնութեանց գոյացաւ, յոգւոյ եւ ʼի մարմնոյ. Արշ.: *Որ զարարչակից բանն գոյացեալ ստուգապէս (այսինքն զանեղն եղեալ) աշխարհի ծնար. Շար.: *Ըստ մեզ ʼի մէնջ բոլորովիմբ եւ ճշմարտապէս գոյանալն գերագոյ բանին. Դիոն. ածայ.: *Գոյացաւ անայլայլապէս. վասն զի մնաց աստուած. եւ գոյացաւ ըստ մեզ ʼի մէնջ բոլորովիմբ. այսինքն մարմին եւ հոգի բանական ըստ ճշմարտութեան ունելով. Մաքս.: *(Զաստուածութիւն բանին արիոս ասէր) արարած եւ կրտսեր, եւ յետ ժամանակի գոյացեալ. Խոր. ՟Բ. 86: *Զբոլոր գոյացելոցս տեսակս. Յհ. իմ. ատ.: *Ոգի տիրական, յորմէ գոյացան (այսինքն ստեղծան) եղեալքս ամենայն. Նար. գանձ հոգ.: *Եթէ ընդհանուր գիտութիւն է, ոչ կարէ գոյանալ ʼի միում անձինʼʼ. այսինքն ենթակայանալ, լինել, գոլ, գտանիլ. Սահմ. ՟Ա: *Յատւոկն, որ յատկապէս ումեք գոյանայʼʼ. իբր ա՛նկ է, կամ ներգոյ. Սահմ. ՟Զ: *Հրամայեալն գոյանայր առժամայնʼʼ. այսինքն լինէր, կատարիւր: Իսկ Վրդն. ծն. *Բանականաց մարմինք եւս ʼի ջրոյ գոյանինʼʼ, է անսովոր:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.