- ԳՈՒՄԱՐՏԱԿ
- (ի, իւ կամ աւ, աց.) NBH 1-0579 Chronological Sequence: Early classical, 5c, 6c, 7c, 8c, 10c, 13c գ. τάγμα, στρατιά, πλῆθος agmen, exercitus, copiae Գումար՝ մանաւանդ զօրու. բանակ. ճակատ. դաս. խումբ. եւ Բազմութիւն. ... *Գումարտակ ʼի միջերկրեայս առաքեալ. Խոր. ՟Գ. 19: *Ի վերայ պարսից գումարտակին: Ի գումարտակի որպէս ʼի տան. Փարպ.: *Առաքէ զնա գումարտակիւ զինու. Յհ. կթ.: *Առ ոչինչ համարելով զքաղաքապահս պարսից զգումարտակս. Կաղանկտ.: *Աւազակապետն, եւ գումարտակք իւր: Գումարտակ զօրու, կամ երամոյ, հօտից, եւ պարգեւաց. եւ այլն. Նար.: Գտանի եւ յանսովոր հոլով. *Գումարտակին այնորիկ: Ի ձեռս գումարտակաց. Կաղանկտ.: ԳՈՒՄԱՐՏԱԿ. Գումար կամ փունջ պատուական իրաց. շար. զարդ ոսկեշար կամ մարգարտաշար. ... *Զխոյրն ոսկեղէն դնէր ʼի վերայ, եւ զգինդսն յականջս, եւ զգումարտակն ʼի պարանոցին. Եղիշ. ՟Է: *Ի պատուական ականց գումարտակն՝ զյոքնաշահն եւ զյաճախագինն. Նար. մծբ.: *Գումարտակօք անգին գոհարօք. Թղթ. դաշ.: *Ետուն նմա եւ զանգապանս մարգարտով, եւ գումարտակ նոյնգունակ շուրջ զպարանոցաւն. Կաղանկտ.: ՟ա. ԳՈՒՄԱՐՏԱԿ. ՟ա. որպէս Գումարեալ. բազմախումբ. *Հանդերձ գումարտակ գնդաւ. Խոր. ՟Գ. 26: *Հոյակապ եւ գումարտակ ժողովոյն երամ երամ իջելոց հրեշտակացն յերկիր. Թէոդոր. խչ.: Իսկ Նար. խչ. *Բազմութիւն գնդաց գումարտակաց մարտկացʼʼ. լինի ա. եւ գ: ԳՈՒՄԱՐՏԱԿ ԱՌՆԵԼ կամ ԴՆԵԼ, ԿԱԶՄԵԼ, ՍՓՌԵԼ, եւ այլն. Գունդ կազմել, զօրս արձակել կամ խաղացուցանել. խմբիլ ʼի պատերազմ. ճակատիլ, բախիլ. տե՛ս ՟Ա. Մակ. 35. 39: Խոր. ՟Բ. 82: Յհ. կթ. ստէպ:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.