- ԳՐԿԱԽԱՌՆ
- (-) NBH 1-0587 Chronological Sequence: Unknown date, Early classical, 6c ա. Ուր իցէ խառնումն գրկաց ընդ միմեանս՝ սիրով կամ մրցելով. *Լանջակից եւ գրկախառն հօրն կացուցանէ. Վրք. հց. ՟Ի՟Զ: *Հոգալ գրակախառն գթովք. Վրդն. սղ.: *Գրկախառն սիրով ողջունել զմիմեանս, որպէս եւ քրիստոս գրկախառն մեզ եղեւ սիրով. Լծ. ածաբ.: *Սոքա երկոքեան (հինն եւ նորն) ընդ միմեանս կապեալ, ընդ միմեանս գրկախառն են. Ոսկ. մ. ՟Բ. 22: *Անցանիցէ ոք ʼի կռիւն, եւ օծանիցի, եւ գրկախառն լինիցի. Ոսկ. ՟բ. տիմ.: *Որք ʼի ժողովսն (մրցարանաց) ընդ միմեանս գրկախառն միաբանութեան եղեալ նահատակին. Փիլ. լին.:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.