- ԱՄԵՆԱԹԱԳԱՒՈՐ
- (ի.) NBH 1-0060 Chronological Sequence: Unknown date, 8c, 10c, 11c, 12c գ. Թագաւոր ամենեցուն. թագաւոր թագաւորաց եւ տէր տերանց. ամենիշխան. παμβασιλεύς omnium rex, summus rex *Ճանաչել զամենաթագաւորն Աստուած ʼի համագոյականին իւրում որդւոջ. Աթ. ՟Ը: *Աստուածպետութիւն կոչէ ամենայն ուրեք զամենաթագաւոր երրորդութիւնն. Մաքս. ʼի Դիոն.: *Աստուծոյ ամենաթագաւորի զվայելչականն հատուսցես գոհութիւն: Ամենաթագաւորն Աստուած՝ որ ամենայն բարութեանց է տուիչ. Կիւրղ. եէմի թղթ.: *Եթէ հրաշագործեսցես ամենաթագաւոր ես. Նար. ՟Հ՟Զ: *Ամենաթագաւորքն Քրիստոս. Արծր. ՟Ե. 2: *Իբրեւ զքաջ նախամարտիկ, ամենաթագաւորին Քրիստոսի զինուորեալ. Սարգ. յկ. ՟Ժ՟Ա: *Ամենաթագաւորն Յիսուս. Մագ. ՟Ի՟Թ: *Ամենաթագաւորն ոչ գարշի զմեզ մշակել. Լմբ. ժղ.: *Արծաթոյ վաճառի ամենաթագաւորն Քրիստոս. Գանձ.: *Զամենաթագաւորն զՔրիստոս եւ զտուօղ բարութեանց ամենայն գործք օրհնեցէ՛ք. Հարցնափառ.:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.