- ԴԱԼԱՐԱԲԵՐ
- (-) NBH 1-0591 Chronological Sequence: Unknown date, 6c, 10c, 11c, 13c, 14c ա. χροηφόρος viridia gramina ferens Բերօղ յիւրմէ կամ յինքեան զդալարի եւ զդալարութիւն. կանանչեղեն բուսցընօղ, կամ կանանչութիւն ունեցօղ. *Ի վերայ բուսոյ եւ դալարաբեր երկրի: Ի հրոյն դալարաբեր լինել արգելեալ. Փիլ. նխ. ՟ա.: *Եւ վայր դալարաբեր հայրական ծոցածին ծաղկին. Նար. կուս.: *Միւսանգամ երկիր դալարաբեր լինէր (յետ ջրհեղեղի). Եղիշ. մատն. տն.: *Ցողով հոգւոյն շնորհի դալարաբեր լինել. Սկեւռ. աղ.: *Դալարաբեր արմատք, բոյսք, բանջարք. Շիգ: Ճ. ՟Ա.: Լաստ. ՟Ժ՟Ը: Եղիշ. ՟Ը: ն. ԴԱԼԱՐԱԲԵՐ ԼԻՆԵԼ. ն. ԴԱԼԱՐԱԲԵՐԵՄ, եցի. յիւրմէ զդալար բոյս. բուսուցանել. վերընձիւղել. *Դալարաբեր լինել զարդարութեանն սերմանս. Ոսկ. ղկ.: *Դալարաբեր լինել քաջածաղիկ եւ յոգնապտուղ վարուց առաքինութեան. Ոսկիփոր.: *(Գաւազանն ահարոնի) որ իբրու ցամաք գոլով՝ նոյն ժամայն իսկ դալարաբերեաց. Անյաղթ բարձր.:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.