- ԱՄԵՆԱՇՆՈՐՀ
- (ի.) NBH 1-0065 Chronological Sequence: Unknown date, Early classical, 12c, 14c ա. Որպէս Տէր ամենայն շնորհաց, եւ շնորհատու ամենայն բարեաց. *Որում եւ պարգեւէր իսկ վիճակն յամենաշնորհն Աստուծոյ. Ագաթ.: Որպէս ամենայն շնորհօք լի. շնորհալից. շնորհազարդ. նազելի եւ գովելի. *Զսրբոյ եւ զԱստուածածնի Կուսին ամենաշնորհ պատկեր. Սարկ. պատկ. զոր մարթ է իմանալ եւ հրաշագործ՝ իբր միջնորդ պէսպէս շնորհաց: *Ի չափ հասեալ, եւ ամենաշնորհ երեւեալ (Մարութա), եւ հաճոյ Աստուծոյ եւ մարդկան. Ճ. ՟Ա.: *Որպէս թարգմանէ ոմն ամենաշնորհ (Դաւիթ Անյաղթ), թէ սահմանն բան է կարճառօտ. Տօնակ.: եւ Ոսկիփոր.: *Ամենաշնորհ թղթովքն տիեզերաց եղեւ քարոզ. Ճ. ՟Ա.: *Ո՛վ գեղեցիկ եւ ամենաշնորհ հայցուածոյս. Լմբ. պտրգ.:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.