- ԴՐԱՄ
- (ոյ, ոց. եւ ի, ից.) NBH 1-0642 Chronological Sequence: Unknown date, Early classical, 7c, 8c, 10c, 12c, 14c գ. δραχμή drachma ռմկ. տրամ տրէմ, տիրէմ, տէրահիմ, տիրհէմ. Ըստ ինքեան է չափ կշռոյ՝ երկու ունկի. կէս սիկղ, կամ կէս սատեր. յորմէ եւ դենար արծաթի կամ ոսկի նովին կշռով. *Դրամ մի առ գլուխ՝ կէս սկեղ. Ել. ՟Լ՟Ը. 25: *Դրամ մի յաւուր. Տոբ. ՟Ե. 29: *Դրամն վեց դանգ է, եւ դանգն՝ ժբ գարի. Անան. չափ եւ կշռ.: *Իբրեւ մէտ մի ի կշռոց՝ թեթեւ առ ի բառնալ, կամ կշիռ մի դրամի. Լծ. կոչ.: *Ա՛րկ դրամ մի մեղր ի ծովն. Ոսկիփոր.: ԴՐԱՄ. δραχμή denarius, solidus Որպէս դենար, փող, լոմայ, դահեկան, եւ այլն. այսինքն դրամ կնքեալ այլ եւ այլ չափով եւ կշռով. ստակ. ... *Որոյ իցեն դրամք տասն: Եւ եթէ կորուսանիցէ դրամ մի: Գտի զդրամն իմ, զոր կորուսի. Ղկ. ՟Ժ՟Ե. 8: *Դրամ առանձին զիւր պատկերն հարկանէր: Զդրամ գտեալ ի գանձս արքունի. Խոր. ՟Բ. 10: *Աւգոստոս կայսր զիւր պատկերն գրէր զդրամն. եւ քրիստոս զիւր պատկերն զմարդն. անդրադարձելով մարդ դրամ վերընդարձակի վերծանութեամբ. Կամրջ.: *Դրամն օրինակ բնութեանս մեր, զի մա՛րդ տառիւքն է անդրադարձութեամբ. Մխ. դտ.: *Գալ ի խնդիր կորուսեալ ոչխարին եւ դրամին: Յոչխարէն եւ ի դրամէն յայտ է: Յառակ դրամիցն: Ի դրամիցն տասանց: Ոսկւով եւ արծաթով եւ դրամիւք. Իգն.: Եզնիկ.: Լմբ. սղ.: Շ. հրեշտ.: Վրք. հց. ՟Ժ՟Դ:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.