- ԵԼ
- (ի, իւ. եւս եւ ելոյ. Ելք, ելից, ելիւք.) NBH 1-0648 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 6c, 7c, 8c, 10c, 12c, 13c, 15c գ. ἑκόρευσις, ἕξοδος, ἑξοδία, ἑξόδιος egressio, egressus, exodus Ելումն արտաքս ի ներքուստ. ... *Ոչ էր նոցա՝ ոչ ել, եւ ոչ մուտ: Եւ ոչ ել ումեք գոյր ի ներքուստ արտաքս, եւ ոչ մուտ արտաքուստ ի ներքս. ՟Ա. Մակ. ՟Ժ՟Գ. 49: ՟Ժ՟Ե. 25: *Ի ձեռն մտին (ի տապանն) ... ի ձեռն ելին. Փիլ. լին.: *Ոմանք մինչ յաղօթից ելանեն, որպէս ի հնոցէ հրոյ առնելն զելն. Կլիմաք.: *Յիշիցէք դուք զօրն ելից ձերոց յերկրէն եգիպտացւոց: Ելք երիվարաց կամ կառաց յեգիպտոսէ: Եւ եղեւ ի դառնալ տարւոյն՝ ի նոյն ժամանակ ելից թագաւորացն: Ուրա՛խ լեր զաբուղոն յելս քո. եւ այլն: ԵԼ. իբր Վերելք. *Ոչ ել միայն, այլ եւ էջ հրեշտակաց ասացեալ է. էջն եւ ել զարագ յեղյեղումն եւ զփոփոխումն յայտնէ խորհրդոյն. Փիլ. լին.: *Ի փոքունցն ի կատարելագոյնն առնէ զելն. Նիւս. կազմ.: ԵԼ, ելք. ἁνάβασις, ἕξοδος, διέξοδος ascensio, egressus, meatus Ճանապարհ, ընթացք, անցք. *Յելս ասկաղոնի: Ընդ ելսն ղովիթայ: Յելս ճանապարհաց: Ելք իմ են ելք կենաց: Տէր պահեսցէ զմուտ եւ զել քո: Ո՛չ գիտեմ զել եւ զմուտ իմ: Եխից զելս ջրոցն. եւ այլն: *Զըմպելւոյն ելն այն, որ ի ձեռն թոքոցն զըմպելին առ երիկամունսն ի բուշտն մզեալ՝ արտաքս առաքէ. Պղատ. տիմ. (ռմկ. ջրվաթի ճամբան ): *Ելք է ապականութեան: Խողովակ է, եւ ել ջրոյ. Վրք. հց. ՟Զ: ԵԼ, ելի. Վախճան. եւ Լրումն. կատարած. վերջ. *Համարեցան չարչարանք ելք նոցա. Իմաստ. ՟Գ. 2: *Ի յելիցն աւուր. Նար. ՟Բ: *Զտօն կատարածի ելից տարւոյն. Ել. ՟Ի՟Գ. 16: *Յաւուրն ութերորդի ելք լիցին». այսինքն շաբաթագլուխք. Թուոց. ՟Ի՟Թ. 34: *Յելս իրացն հայեա՛ց. Եղիշ. յես.: *Յելից իրացն ոչ կամեցան ուսանել. Սարգ. ՟ա. յհ.: ԵԼ, ելք. Յաջողութիւն. հնարք. *Արասցէ ընդ փորձութեան եւ զելսն. ՟Ա. Կոր. ՟Ժ. 13: *Զելս իրացն խորհել մարթասցուք: Զելս իրացն հնարէր յարդարել. Խոր. եւ այլն: Իսկ ելի աղագս. Տե՛ս աղագ: ԵԼ, ելք. Ծագումն. եւ Արեւելք. ցաթելը, արեւին ցաթելու դին. *Ի ծագաց երկնից են ելք նորա: Յելս առաւօտու, եւ ընդ երեկոյս: Յարեան ընդ ելս առաւօտուն. եւ այլն: *Մերձեալ էր ժամ ելից արեգական. Փարպ.: *Զասորեստան յելիցն արեւու, եւ զյոյնս ի մտիցն արեւու. Ես. ՟Թ. 12: *Յաղագս ընթացից լուսաւորացդ ի մտի յելս կոյս. Շիր.: *Յելից կալով գերմանացւոց. Խոր. աշխարհ.: ԵԼ, ելք. Բղխումն. ծորումն. *Ելք արտասուաց. Նար. ՟Խ՟Ը: *Եթէ անկանի ի վերայ ելից իշոյ, եւ կամ այլ աղտեղի իրաց. Մխ. ապար.: ԵԼ, ելք. Հրաժարումն. հեռացումն. *Զելն յաշխարհէ հարցանէր ցնա: Նա ուսուսցէ քեզ զօրինակ ելոյն (այսինքն ելին) յաշխարհէ. Վրք. հց.: ԵԼ, ելք. Ծախք. *Եթէ բազում են մուտք, եւ դուզնաքեայ ելք, այնպիսին ընդ ագահս հաչուի. իսկ եթէ դուզնաքեայ մուտք, եւ առաւել ելք, այնպիսին ընդ անառակս է. Սահմ. ՟Ի: *Ամենայն գիր ելի մտի թագաւորին ի ձեռին նորա. Տոբ. ՟Ա. 23: ԵԼՔ. Գիրք ելից. *Արարածք, եւ ելք, եւ թիւք. Սարգ. եւ այլն: ԵԼ, ելոյ, ելով. Տ. ԵՄ: ԵԼ ԵՒ ԵԼ կամ ԵԼԵՒԵԼՍ ԱՌՆԵԼ. ὐπερέχω superare Ջանալ գերազանցել. գեր ի վերոյ գտանիլ. զմիմեամբք ելանել. եւ Կուտակիլ. ստէպ յաճախել. մէկմէկու յաղթելու ջանք ընել, ու իրարու վրայ գալ. *Ժողովուրդ զժողովրդեամբ ել եւ ել առնիցէ. Ծն. ՟Ի՟Ե. 23: *Յառաջատեալք՝ զմիմեամբք առնեն ելեւել. Պիտ.: *Վասակ քան զամենայն զօրսն ելեւել առնէր. Բուզ. ՟Դ. 20: *Բազմացան՝ ելեւելս առնելով զմիմեամբք: Ելեւելս արարեալ յառաջէին. Փարպ.: *Յառաջ խաղացուցեալ զբանս՝ ճառ զճառից ելեւել արարից. Շիր.: *Ի վերայ այսքանեաց գերութեանց ... մի զմիով ելեւելս առնելոյ. Նար. ՟Ի՟Ե: ԵԼ ԵՒ ԷՋ. իբր երկու բառ. Է ելումն, եւ իջումն. *Յամենայն բաժանման ել է, եւ էջ. Լծ. պորփ. *Երկնաւոր զօրացն էջք եւ ելք արարան. Շար. ԵԼԵՒԷՋՔ, ԶԵԼԵՒԷՋՍ. իբրու բարդեալ բառ, Ի վեր եւ ի վայր խաղացումն. եւ Աշտիճան բարձրութեան եւ ցածութեան. *Զելեւէջս անդադար սահմանացն. Ագաթ.: *Զաստիճանս անձանց եւ զելեւէջսն ... ի բաց թող լի է. Նիւս. բն.: *Որ ելեւէջս աստիճանի՝ բնութեան եմոյծ հաւասարի. Յիսուս որդի.: ԵԼ ԵՒ ՄՈՒՏ. ելի եւ մտի. իբր երկու բառ, է ելանելն եւ մտանելն. եւ ելեալն եւ մտեալն. *Զել եւ զմուտ բարեկամացն (առ ինքն) Խոր. ՟Ա. 31: *Ըստ իւրաքանչիւր գործոյն համարոյ ելին եւ մտին ամսոյ ամսոյʼʼ յն. մտելոյն եւ ելելոյն ՟Ա. Մնաց. ՟Ի՟Է 1: ԵԼԵՒՄՈՒՏՔ, ելեւմտից. բարդեալ՝ նովին նշանակութեամբք. որ եւ ԵԼՈՒՄՈՒՏ, ԵԼԱՄՈՒՏ. *Ժամս որոշէ ելեւմտից եւ խորհրդոց: Լիցի սպասաւորաց արքունի եւ ամենայն ելեւմտից (այսինքն ելողաց եւ մտողաց) ճանապարհ. Խոր. ՟Բ. 7. եւ 37: Կամ որպէս Հետք. ἵχνος vestigium *Դիտել զելեւզմուտ աշխարհիս եկեալ էք: Զելեւզմուտ երկրիս եկեալ էք տեսանել. Ծն. ՟Խ՟Բ. 9. եւ 12:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.