ԵԿԵՂԵՑԻ

ԵԿԵՂԵՑԻ
(ցւոյ, ցեաց.) NBH 1-0651 Chronological Sequence: Unknown date, Early classical, 6c, 7c, 8c, 10c, 11c գ. ἑκκλησία ecclesia, congregatio, coetus evocatus, concio Բառ յն. էգգլիսիա. (որ եւ ըստ եբր. քահալ.) ըստ ձայնին՝ արտակոչութիւն. հրաւէր ի հաւաքումն. վասն որոյ թարգմանի ի մեզ նաեւ Կոչումն, եւ Կոչարան, Ժողով, եւ Ժողովուրդ, եւ Ժողովարան: Արդ Նոր Եկեղեցի, կամ Եկեղեցի Քրիստոսի ասի եւ է Ժողովուրդն աստուծոյ հաւատացեալ, կամ կոչեցեալ ի սուրբ հաւատս. հօտ քրիստոսի. *Եկեղեցի կոչեցեալ է անուն բարութեան. զի ամենեքին կոչեցեալ են, եւ միանգամայն ժողովին. Կոչ. ՟Ժ՟Զ: *Լուար զանուն եկեղեցոյն. ուսի՛ր եւ զաւանդ թարգմանութեան. եկեղեսիայ (իբր էգգլիսի՛ա) կոչումն անուանի. Եղիշ. յես.: *Եկեղեցիդ՝ ըստ եբրայեցւոցն (քահալ), ժողովոյ բազմութիւն ասի. Մագ. ՟Ժ՟Գ: *Դու ես վէմ, եւ ի վերայ այդր վիմի շինեցից զեկեղեցի իմ: Ասասջի՛ր յեկեղեցւոջ (յն. եկեղեցւոյ). ապա թէ եւ եկեղեցւոյն ոչ լուիցէ, եւ այլն: Հաստատէր զեկեղեցիս: Կոչեաց զերիցունս եկեղեցւոյն: Ամենայն եկեղեցիք հեթանոսաց: Ամենայն եկեղեցիք քրիստոսի. եւ այլն: *Իսկապէս խոստովանիմք մայր եկեղեցի, որոց ի քրիստոս հաւատացեալք. Սհկ. կթ.: *Ուրա՛խ լեր սուրբ եկեղեցի: Եկեղեցիք աստուծոյ, եւ ժողովք ուղղափառաց. Շար.: ՀԻՆ ԵԿԵՂԵՑԻ. Տուն իսրայէլի. ժողովուրդ եբրայեցւոց՝ յաբրահամէ մինչեւ ի քրիստոս. *Ի քորէբ՝ յաւուրն եկեղեցւոյ: Մի՛ մտցէ յեկեղեցի աստուծոյ կամ տեառն: Յականջս ամենայն եկեղեցւոյն իսրայէլի. եւ այլն: Իսկ վասն հին եւ նոր եկեղեցւոյ միանգամայն՝ այսինքն ամենայն աստուածապաշտից՝ ասէ Եզնիկ. *Եկեղեցի աստուծոյ ի սկզբանէ աշխարհի էր»: ԵԿԵՂԵՑԻ ՀԵԼԼԵՆԱՑՒՈՑ. Ժողով եւ ատեան յունաց յաթէնս. *Յորժամ ասեմ ինչ յեկեղեցւոջն յաղագս աստուածայնոցն (ասէ սոկրատ), ծիծաղին իբրու զմոլելով. Պղատ. եւթիփռոն.: *Որ յեկեղեցւոջն են եկեղեցացուցիչքն. Պղատ. սոկր.: ԵԿԵՂԵՑԻ. որպէս շինուած, Ժողովարան հաւատացելոց. տաճար. ժամ. *Ժողովանոց, աղօթարան, եւ սրբարան ... եւ զի միշտ անդր ժողովիմք, սովորութիւն ունիմք եկեղեցի անուանել՝ յարանունաբար, այլ ո՛չ բնաւորաբար. Սհկ. կթ.: *Եկեղեցիք հաւատացելոց՝ աստուածասիրութեանն փափագանօք շինեցան. Յհ. իմ. պաւլ.: ՏԽՏղ Տե՛ս եւ Նար. ՟Հ՟Ե. ըստ ամենայն առման եկեղեցւոյ: Եւ որպէս տաճար աստուծոյ կոչի անձն սուրբ, նոյնպէս եւս ասի. *Ամենայն մարդ յանձն իւր եկեղեցի էր, նոյն ինքն քահանայ, մարմինք իւրաքանչիւր՝ սուրբ սեղան, եւ ոգիք նոցունց՝ պատարագ ընդունելի. Եղիշ. ՟Է:

հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.

Игры ⚽ Нужно сделать НИР?

Полезное


Смотреть что такое "ԵԿԵՂԵՑԻ" в других словарях:

  • Церковь Канач Жам — Церковь Церковь Святого Иоана Крестителя Սուրբ Հովհաննսես Մկրտիչ եկեղեցի (Церковь Канач Жам) (Կանաչ Ժամ եկեղեցի) …   Википедия

  • Church of Kish — Church of Saint Elishe Սուրբ Եղիշէ Եկեղեցի Holy Mother of God Church Սուրբ Աստուածածին եկեղեցի …   Wikipedia

  • Список армянских храмов мира — Армянская апостольская церковь (арм. Հայաստանեայց Առաքելական Եկեղեցի [һайастанэайц арак’элакан екэғэци]; используется также и расширенный вариант  Հայ Առաքելական Ուղղափառ Եկեղեցի [һай арак’элакан уғәғапар екэғэци] / Армянская Апостольская… …   Википедия

  • Church of St. George of Samatya — Սամաթիոյ Սուրբ Գէորգ Եկեղեցի Surp Kevork The entrance of the modern church viewed from north …   Wikipedia

  • Церковь Агулецоц — Церковь Церковь Пресвятой Богородицы арм. Սուրբ Աստվածածին եկեղեցի (Церковь Агулецоц) (арм. Ագուլեցոց եկեղեցի) …   Википедия

  • Список армянских храмов по странам — Армянская апостольская церковь (арм. Հայաստանեայց Առաքելական Եկեղեցի [һайастанэайц арак’элакан екэғэци]; используется также и расширенный вариант  Հայ Առաքելական Ուղղափառ Եկեղեցի [һай арак’элакан уғәғапар екэғэци] / Армянская Апостольская… …   Википедия

  • Церковь Нор Эчмиадзин — Церковь Церковь Нор Эчмиадзин арм. Նոր Էջմիածին եկեղեցի …   Википедия

  • Армянская апостольская церковь — У этого термина существуют и другие значения, см. Армянская церковь. Армянская апостольская церковь Հայաստանեայց Առաքելական Եկեղեցի …   Википедия

  • Металлическая церковь (Спитак) — Достопримечательность Металлическая церковь Спитака Սպիտակի մետաղե եկեղեցի …   Википедия

  • Церковь Норашен (Тбилиси) — В этой статье не хватает ссылок на источники информации. Информация должна быть проверяема, иначе она может быть поставлена под сомнение и удалена. Вы можете …   Википедия


Поделиться ссылкой на выделенное

Прямая ссылка:
Нажмите правой клавишей мыши и выберите «Копировать ссылку»