- ԵՄ
- (ես, է, էի, իցեմ, ել, ելոյ, ելով, եալ, ելոյ.) NBH 1-0657 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 6c, 7c, 8c, 10c, 11c, 12c, 13c, 14c - εἵμι, εἷναι sum, esse (տե՛ս եւ Եղանիմ, Լինիմ, որք լնուն զայլ եւս ժամանակս չէզոքաբար): Էական բայ՝ իբր Այս ինչ գոլ, եւ այսպիսի ինչ. կամ պարզապէս՝ Գոլ, կալ, գտանիլ իրօք. թ. ... պ. էմ, կամ իյմ, տէն. Առնու զամենայն խնդիր պէսպէս առմամբ: Ուղղ. *Ես եմ աստուած, որ էն: Որ էն (յն. էօղն.) առաքեաց զիս առ ձեզ: Ի սկզբանէ էր բանն, եւ բանն էր առ աստուած, եւ աստուած էր բանն: Եմ եմ եւ ես մարդ մահկանացու. եւ այլն: *Ես քրիստոնեայ էի, եւ եմ, եւ եղէց. Ճ. ՟Ա.: *Էիր մարդ, եւ եղեր հրեշտակ. էիր մահկանացու, եւ եղեր անմահ. Գիւտ թղթ. առ վաչէ: Սեռ. (իբր սեպհական ստացուած, կամ ա՛նկ է, կամ գո՛րծ է). *Քո՛ են երկինք, եւ քո՛ է երկիր: Տեառն է երկիր լրիւ իւրով: Իմ է վրէժխնդրութիւն: Նոցա է արքայութիւնն երկնից: Որ ինչ իմ է, ամենայն քո է. եւ որ ինչ քո՛ է, այն իմ է. եւ այլն: *Զգահս գտանեմ. եւ իմ են. Փարպ.: *Այդ խնդիր՝ մեր մոգաց է. Եղիշ. ՟Ը: *Դիւաց է կերպարանս ցուցանել: Որ անհնարին յիմարութեանն է. Եզնիկ.: *Ոչ միայն չգնան ընդ նա, այլեւ կամին իսկ ոչ. որ վերջին իսկ ամբարտաւանութեան է. (ոճ յն.) Ոսկ. մ. ՟Ա. 23: Ո՛չ անգիտութեան է, այլ՝ հարկի. Արշ.: *Քրիստոսասիրաց, որ նորին լեզուոյ եւ ազգի են». այսինքն ի նոյն լեզուէ եւ յազգէ. Յհ. իմ. ատ.: *Նմա՛ն լեր վարդապետիս. քանզի ա՛յս է աշակերտի. Սարգ. ՟ա. յհ. ՟Բ: Տր. *Ձե՛զ են աւետիքս: Ո՛չ է ձեզ գիտել զժամս: Ժամ է մեզ ի քնոյ զարթնուլ. եւ այլն: *Մեզ ի պէտս են, եւ կարգչին իւրեանց ի փառս. Եզնիկ.: *Ո՞ւմ ի կապելոցն եղեւ այսպիսի յայտնութիւն. Եղիշ. ՟Ը: Բացառ. *Ի քէն է տէր աղբիւր կենաց: Ի տեառնէ է բանդ այդ: Ի մէ՞նջ ես, թէ ի թշնամեաց մերոց: Ի նմանէ իսկ եմ: Ես չեմ յայսմ աշխարհէ: Եւ դու ի նոցանէ ես». այսինքն ի դասէ նոցա. եւ այլն: *Արեգակն չէ՛ ի բանաւորաց եւ ի մտաւորաց. Եզնիկ.: Պատմ. զօրութեամբ յարակից բառին. զոր օրինակ. *Բանն էր զնմանէ. եւ այլն: Պարառ. զօրութեամբ նախադր. Շուրջ. զոր օրինակ. *Որ զնովաւն էին: Եւ այլ ինչ բազում նման սոցին էր զաստուծով». այսինքն յաստուած, ի միտս աստուծոյ. աստուծոյ քովը. Եզնիկ.: Ներգոյ. *Որ էին ընդ նմա ի տապանի անդ: Եւ էր ի տեղւոջն յայնմիկ պարտէզ. եւ այլն: *Մինչդեռ նա յայսր ի մտաց խորհրդի էր. Եղիշ. ՟Ը: *Յորո՛ւմ իցէ ոք, այն՝ յորում էն, քան զայն՝ որ ի նմա էն, մեծ գտանի. Եզնիկ.: *Թէ իցեմ յուտել, ասասցես՝ թէ ճաշակէ. Վրք. հց. ՟Թ: Սոյնպէս վարի ամենայն նախադրութեամբք կամ մակբայիւք: Տե՛ս եւ զդիմազուրկս ամենայն, ՎԱՅԵԼ Է, Ի ԴԷՊ Է, Ա՛ՆԿ Է, եւ այլն: Է, ԷՐ. իբր պարզ դիմազուրկ առընթեր աներեւութիւն՝ հանգէտ ձայնիցս, Գոյ, լինի, ի դէպ է, մարթ է. պա՛րտ է, պիտի, եւ այլն. *Տեսանել է յամենեցուն ընթրիս: Այլ մեզ քան զայդ ո՛չ իմանալ ինչ է, ո՛չ առնել: Անդ էր լսել զձայն լալոյ: Եթէ էր տանել առ բժիշկ. Փարպ.: Ոչինչ է ընդ այն զարմանալ: Ի յոբայ փորձանացն է տեսանել. Եզնիկ.: *Զոր իմանալ է առ փարաւոն եւ առ սատանայ». այսինքն իմանալի՛ է. Արշ.: *Զի՞նչ առնել էր այգւոյ իմում, եւ ես ոչ արարի նմա. Ես. ՟Ե. 4: ԵԼ, ելոյ. որպէս Գոլ, գոլոյ. *Ծնողացն բնութիւն՝ անմահի եւ մահկանացուի բնութեան երեւեցաւ ել միջասահման. Փիլ. ՟ժ. բան.: *Նոքա՝ միայն ելոյ պատճառ, իսկ վարդապետք՝ բարւոք ելոյ. Մագ. ՟Դ: ԵԱԼ, ելոյ կամ ելոյր, ելով, ելոց. ὥν, οὕσα, ὅν, ὅντος, ὅντων որ ըստ հայումս բացատրի, Քանզի է, էր, եմք, են. գոլով. կամ մինչդեռ էր, եւ այլն. *Ամենայնի՝ որ ոչ սպիտակ է, սեւի ելոյ. Փիլ. իմաստն.: *Ելոյր հարկաւորի: Սեռոյր եզոյր ելոյր. Պորփ.: *Իբրու ճարտասանի ելոյր արամազդայ. Պղատ. մինովս.: *Նախկին ելոյր սա տուն սպանման. Անան. եկեղ.: *Ահեղ ելոյն: Գոլոշի զօրէն խիտ ամպոց եալ. Մաշկ.: *Ի կերպարանս աստուծոյ ելով՝ ոչինչ յափշտակութիւն համարեցաւ եւ այլն. Անան. եկեղ.: *Մեղաւորք ելով մեք՝ քրիստոս վասն մեր մեռաւ. Անյաղթ բարձր.: *Ի մարմնի ելով մեք. Յհ. իմ. պաւլ.: *Ըմբռնելով՝ ո՛չ իբրու ոչ ելոց, այլ իբրու մանաւանդ ելոց, եւ ոչ միով իւիք կասկածանս առտուելով՝ իբրու ոչ են. Պղատ. օրին. ՟Ժ: (որ են հելլենաբանութիւնք զգուշալիք): ԻՑԷՐ. իբր Էր, լինէր. դուն ուրեք գտանի. եւ այն անպէտ. որպէս, Կիւրղ. գանձ.: Վեցօր.: Իսիւք.: Սարկ. հանգ. եւ այլն: ԻՑԻՒ, ԻՑԻՒ ԹԷ. Տ. ի կարգէ Ի տառին: Է ՈՐ, ԵՆ ՈՐ. Տե՛ս ի բառն Որ, եւ Է: Է ԶԻ, ԷՐ ԶԻ. Տե՛ս ի ԶԻ, եւ ի Է: ԵԼ (1-0648) ելոյ, ելով. Տ. եմ: ԵՐ (1-0664) ի բայէս Եմ, իբր Լե՛ր. *Ողջ եր թագաւոր հրէից. Մտթ. ՟Ի՟Է. 29: մ. Է՛ ԶԻ. Է՛ ԵՐԲԵՄՆ. Է ՈՒՐԵՔ. ԷՐ ԶԻ. (1-758) մ. τὸ μέν, τὸ δὲ· τῃ μέν, τῂ δὲ, τότε μέν, τότε δὲ nunc, nunc; tum, tum; aliquando, sive quod, partim եւն. Երբեմն. մերթ. եւ Իւիք, ըստ իմիք. ... եւ մէկ կողմանէ. *Կրակ ... է՛ զի շիջանի, եւ է՝ աճեալ բորբոքի. Փարպ.: *Է՛ միոյ, եւ է երբեմն՝ զի երից երեւոյթ: Պտղոց անբերութիւն եղեալ բազում ժամանակս, է՛ր երբեմն՝ վասն բազում անչափ թօնից անձրեւաց, եւ էր երբեմն վասն խորշակի եւ խռովութեան. Փիլ. իմաստն.: *Է՛ ուրեք, զի քաջապէս յաղթեցաք թշնամեացն, եւ է՝ զի նոքա մեզ յաղթեցին. եւ բազում այն է՝ որ յաղթօղ գտեալ եմք, եւ ոչ յաղթեալք. Եղիշ. ՟ե: *Է՛ ուրեք՝ ուր բանիւ վճարէ, եւ է՛ զի ձեռն դնէ. Իգն.: Իսկ *Է՛ ուրեք, զի փոքր է սոցա մաքրութիւն, եւ էր՝ զի զազգն ոչ կամեցաւ անբաժ լինել. Փիլ. քհ. ՟ժա. իմա՛, ըստ իմիք, եւ ըստ իմիք: Նոյնպէս է եւ այն. *Է՛ր զի նշանօք ցնորիցն պակչէին, եւ է՛ր զի ոգւոցն մատնութեամբք լքանէին. Իմ. ՟ժէ. 14: Այլ յասելն Փարպ. *Ծառայեն մեզ. է՛՝ զի եւ սովորութիւն առնուն յանկչել յօրէնս մերʼʼ. իմա՛, գոյ եւ այս, կամ դէպ լինի, զի. եւ եւս. որպէս եւ Նար. ՟ժ. *Է՛ զի եւ զչափն ... զննեալ աստանօր, զայս պատկեր բանի ընկալաքʼʼ: Է ՈՐ, ԵՆ ՈՐ. (1-758) իբր Ոմն, ոմանք. Տ. ԵՄ եւ ՈՐ. Բայց ասի նաեւ՝ Է որ, իբր Է՛ զի, զոր օրինակ. *(Ատելութիւն) առ տգէտս եւ վայրենաբարոյս առաւել զօրանայ. է՝ որ վասն յափշտակելոյ ʼի ժողովրդենէ միմեանց՝ ագահութեան ախտիւ, եւ է՝ որ յաղագս հարստահարելոյ զընկերն՝ փառասիրութեան աղագաւ. Շ. ընդհանր.: ԷՐ ԵՐԲԵՄՆ. ԷՐ ԶԻ. ԷՐ ՈՐ. (1-760) Տե՛ս Է ԶԻ, եւ ʼի բայն ԵՄ: ԻՑԷ՞ կամ ԻՑԷ ԱՐԴԵՕՔ. (1-0873) (բայ ըղձական). Լինիցի՞ երբեք. միթէ կամ արդեօք կամ ե՞րբ լինիցի. *Իցէ՞ ակն ունել նայել: Իցէ՞ արդեօք տեսանել: Իցէ՞ արդեօք, թէ տեսից. եւայլն. Նար. ՟Ի՟Ե: մ. ԻՑԷ ԶԻ. իբր մ. երբեմն երբէք. Է զի. ... *Իցէ զի արհամարհել տայ, իցէ զի խրատէ եւայլն. Կլիմաք.: մ. շ. մջ. ԻՑԷ՜ ԹԷ. մ. շ. մջ. εἱ; si? ἅρα, οὗ num ergo Որպէս նշանակ երկբայութեան կամ անհնարին գոլոյ. Եթէ՞, այսինքն միթէ. ա՛րդեօք. աճապա. ... *Իցէ՞ թէ արշաւեսցեն երիվարք ընդ վէմս: Իցէ՞ թէ արդարասցի կաշառովք անօրէնն: Իցէ՞ թէ սրբեսցի. Ամովս. ՟Զ. 13: Միք. ՟Զ. 11: Անգ. ՟Բ. 13: Կամ որպէս նշանակ յուսոյ, եւ ըղձից. Ե՞րբ իցէ. երանի թէ. իցի՞ւ. *Արդ իցէ՞թէ տեսցեն պատուհանք աչացս. եւայլն. Նար. ՟Ի՟Ե. *Ըղձական մակբայն է, որ նշանակէ զցանկութիւն ցանկալեացն. իցէ՞ թէ տեսանիցեմ զայդ. Երզն. քեր. եւ Նչ. քեր.:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.