- ԵՌԱՄԵԾ
- (ի, աւ.) NBH 1-0662 Chronological Sequence: Unknown date, 7c, 11c, 13c ա. τρισμέγιστος ter maximus Երիցս մեծ. կարի մեծ. մեծանուն. յն. ձայնիւ Տրիսմեգիստոս՝ սեպհականեալ հերմեսի եգիպտացի փիլիսոփայի. *Հերմ եռամեծ յիւրում սքանչելի տախտակին այսպէս հատանելով. Մագ. լ: Եւ ի մեզ՝ սեպհական դաւթի անյաղթ փիլիսոփայի. *Ըստ դաւթի եռամեծի. Վրդն. սղ.: *Եռամեծին դաւթի. Երզն. քեր.: Յետինք եւ յետնոց ընծայեցին. զոր օրինակ. *Եռամեծին եւ բանիբուն վարդապետի՝ տէր մխիթարայ այրիվանեցոյ գանձ. Գանձ.: ԵՌԱՄԵԾ (2-1051) *Յաւուրս սամփսովնի՝ գեդաղ, եւ երակղէս, եւ երմէս եռամեծ՝ երեւէին. Շիր. քրոն.:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.