- ԵՐԱԽԱՆ
- (ի, անք, նաց.) NBH 1-0667 Chronological Sequence: Unknown date, Early classical, 6c, 10c, 11c գ. συμπόσιον, -ια, συσσίτια compotatio, convivium Բազմական. սեղան. սեղանակցութիւն. խումբ բազմելոց ի սեղան. խրախութիւն. ... *Առաջիկայ կենցաղս այս՝ մեծի երախանի նմանեալ գոյ: Լուծանի երախանն. Սահմ. ՟Թ: *Կազմելով զխահ երախանին բազմազան խորտկաց. Մագ. ՟Ժ՟Բ: *Եւ մեք մանկունք երախանի եւ առագաստի նորա եմք. Եփր. աւետար.: *Ակն որովայնամոլի խուզէ զերախանս. Նեղոս.: *Խանգարեցան սպասք երախանաց նոցա. Եղիշ. ՟Ը: Յհ. կթ.: *Բազմել երախանս երախանս. Մրկ. ՟Զ. 39: Ասի եւ զզօրականացն կոչնոց՝ Ի ՄԻԱՍԻն ԵՐԱԽԱՆՔ. *Զի՞նչ է ի միասին երախանքն, զոր հրամայեաց օրէնքն: Երախանս ժողովել եւ այլն. Պղատ. օրին. ՟Ա: ԵՐԱԽԱՆՔ. Ո՛րպիսի եւ իցէ խումբ. դաս, կաճառ. ջոկ, երամակ. *Երկնային զօրութիւնքս երիս (յիննեակ դասս) ունին. Մագ. ՟Ե: *Բազմեալ իմ ի գլուխս ... այնր երախանաց՝ որք զլալեացն յեղանակեն բանաստեղծութիւնս. Նար. ՟Ի՟Զ: *Յարուցեալ մի յերախանացն (փղաց) ... ի փող եւ ի քնար կաքաւեաց. Փիլ. լիւս.: ԵՐԱԽԱՆՔ. որպէս Երախք, այսինքն բերանք. *Փարէր ի վերայ եդեալ զերախանս իմ: Արտօսր ոչ սակաւ հոսեցուցանէի արտասորեալ իբրու ի վտակաց աղբերց ի ստորակայեալ երախանաց. Մագ. ՟Ժ՟Դ. եւ ՟Ի՟Զ:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.