- ԵՐԱՄԱՆԱՄ
- (ացայ, ցեալ.) NBH 1-0668 Chronological Sequence: Unknown date, Early classical, 7c, 9c, 11c, 12c չ. ἁγελάζομαι congregor Ժողովիլ. խմբիլ. հաւաքիլ. ի մի գալ. սիւրիւ կապել. *Ընդ ամենայն լուսեղէնսն խառնեալ դասս երամանան. Ճ. ՟Գ.: *Նաեւ ո՛չ աղաւնիք ընդ ագռաւս երամանան. Նանայ.: *Ոչ երամանան անդեայք ի յարօտս. Լաստ. ՟Ժ՟Զ: *Դաս դաս խորդոց հաւուց ... երամացեալք հարօրանան. Ագաթ.: *Երամացեալք առ իրեարս. Լմբ. յանառակն: *Ի զդայականէս յայսմանէ զօրութենէ եւ թռչունք երամացեալ թռչին. Մաքս. ի դիոն.: *Իբրեւ զաղաւնիս երամացեալ գան առ մեզ: Որպէս տարմ երամացեալ: Գազանացն շարմունք երամացեալք. Խոր. հռիփս.: Զքր. կթ.: Սհկ. կթ.:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.