- ԱՄԻՍ
- (ամսոյ, ոց. եւ ամսեան, յամսեան.) NBH 1-0070 Chronological Sequence: Unknown date, Early classical, 8c, 13c, 15c գ. μήν mensis Որպէս թէ ամ փոքրիկ, այս ինքն ամ լուսնի, որ է ամբողջ շրջան մի նորա ʼի ՟Ի՟Թ, կամ ʼի ՟Լ աւուրս. եւ երկոտասաներորդ մասն տարւոյ կամ շրջանի արեգական. վասն որոյ տճկ. ա՛յ, է անխտիր լուսին, եւ ամիս. մահ, շէհր. *Յամսեանն առաջնում, որ օր մի էր ամսոյն: Յետ ամսոյ միոյ աւուրց: Յետ երից ամսոց: Մէն մի ամիս ʼի տարւոջ: Սպասեցի ամսոց սնոտեաց: Ըստ միոյ միոյ ամսոյ տային զպտուղս իւրեանց: Ամիսս այս եղիցի ձեզ սկիզբն ամսոց, առաջին եղիցի ձեզ յամիսս տարւոյ: Ի տասներորդում (աւուր) ամսեանս այսորիկ. եւ այլն: *Արարեր երկուս լուսաւորս առ ʼի պէտս շրջմանց տարեաց, ամսոց, եւ ժամանակաց (այս ինքն եղանակաց): Ի հանդերձեալ աշխարհին ո՛չ աւուրք, եւ ո՛չ ամիսք. Ագաթ.: *Զի՞նչ է ամիս. տեսանելով ուրումն յառաջնոցն զլուսինն լցեալ եւ մաշեալ՝ իմացաւ զանցաւորութիւն կենաց իւրոց, ասաց, թէ իմ ես (օրինակ). Տօմար.: Վանակ. տարեմտ.: Յակ. ղր.: Ըստ շարժական տոմարի ազգիս՝ յայլեւայլ տարիս ամիսք հայոց ʼի դէպ գան այլեւայլ ամսոց հռովմայեցւոց. իսկ ըստ յայսմաւուրաց՝ որ յարմարեալ է ըստ ժամանակի թարգմանչաց կամ ըստ թարգմանութեան Աստուածաշնչին, եւ կոչի անխաղաց կամ անշարժ տոմար Սարկաւագ վարդապետի, միշտ նաւասարդի ՟Ա. կապեալ է ընդ ՟Ժ՟Ա. օգոստոսի: *Ամիսք Սարկաւագին յարակայ ընդ իրեարս այսպէս զուգին. նաւասարդի, աւգոստոսի ՟Ժ (կամ ՟Ժ՟Ա). հոռի, սեպտեմբերի ՟Թ (կամ ՟Ժ.) եւ այլն. Տօմար.: Աւանդութիւն ազգային վասն ամսոց հայոց. *Որպէս յանուն Հայկայ ազգս Հայ անուանեցաւ, այսպէս եւ ամիսքս ʼի զաւակաց անուանց նորա զանուն ընկալան. եւ են այսոքիկ. Նաւասարդի, Հոռի, Սահմի, Մեհեկի, Արեգի, եւ Հրոտից. սոքա որդիք էին: Արաց, Մարերի, Տրէ, եւ Քաղոց, սոքա դստերք էին: Իսկ Մարդաց, եւ Հարուանց՝ որ է Ահկի, զայս ʼի գործոց առին զանուանս. իսկ ընդ այն ժամանակս ամառնայինք էին այսոքիկ. Յկ. ղրիմ.: ԱՄԻՍ ՅԱՄՍՈՅ, ԱՄՍՈՅ ԱՄՍՈՅ. կամ լոկ՝ ՅԱՄԻՍՍ. Յիւրաքանչիւր ամսեան. ամսէ ամիս, ամմէն ամիս. ... *Այս ողջակէզք իցեն ամիս յամսոյ: Արկանէր վիճակ օր յօրէ, եւ ամիս յամսոյ: Եղիցի ամիս յամսոյ՝ եւ շաբաթ ʼի շաբաթէ, եկեսցէ եւ այլն. Թուոց. ՟Ի՟Ը. 14: Եսթ. ՟Գ. 7: Ես. ՟Կ՟Զ. 23: *Ամսոյ ամսոյ՝ յամենայն ամիսս տարւոյն: Զոր գտանէին ամսոյ ամսոյ ʼի մէջ քաղաքացն. ՟Ա. Մնաց. ՟Ի՟Է. 1: ՟Ա. Մակ. ՟Ա. 61: *Զլուսին, որ ամսոյ ամսոյ հիւծանի: Յերկրորդումն եւ յերրորդումն, եւ այլ եւս ամսոյ ամսոյ. Եզնիկ.: Եփր. համաբ.: *Յամիսս միայն տեսանիցեն զարքայ. Աթ. Կիւրղ.:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.