ԵՐԿԻՒՂÿ

ԵՐԿԻՒՂÿ
(ի, իւ, ից.) NBH 1-0693 Chronological Sequence: Unknown date, Early classical, 6c, 8c, 10c, 11c, 12c, 13c գ. ԵՐԿԻՒՂ գրի եւ ԵՐԿԵՒՂ, ԵՐԿԵՂ, ԵՐԿԻՂ. (լծ. եւ երկեւան, երկուանք.) φόβος timor, pavor δειλία (լծ. դող.) formido, timiditas εὑλάβεια reverentia, metus Ահ. կասկած եւ դողումն սրտի. երկիւղածութիւն. ակնածութիւն. եւ երկչոտութիւն. վարանք. վախ. ... *Ծառայեցէ՛ք տեառն երկիւղիւ. Սղ. ՟Բ. 11: *Սկիզբն զգօնութեան կամ իմաստութեան երկիւղ տեառն. Սղ. ՟ճժ. 9: Առակ. ՟Ա. 7: *Ոչինչ է երկիւղ, եթէ ոչ մատնութիւն մտացն օգնականութեանց. Իմ. ՟Ժ՟Է. 11: *Երկիւղ մահու անկաւ ի վերայ իմ. Սղ. ՟Ծ՟Դ. 5: *Վասն երկիւղի արարաք զայս. Յես. ՟Ի՟Բ. 24: *Նոքա զծաղրալից երկիւղն ախտանային. Իմ. ՟Ժ՟Է. 8. յն. երկիւղածութիւն: *Երկու երկիւղից տեսակս գրեթէ ներհականս հնարաւորիմք իմանալ. Պղատ. օրին. ՟Ա: *Սանձս եդ զերկեղ դատաստանաց: Որդւոյ սէր վայել է, եւ ոչ երկիղ. Ոսկ. ես.: *Երկիւղ իցէ նախախորհութիւն վշտաց, երկիւղ իցէ դողումն զգայութեան սրտին, որ յաղագս անյայտ սրտմտութեան սասանի եւ լուծի. Կլիմաք.: *Ուր երկիւղ ոչ գոյ, կա՛մ լցեալ է սիրով, կամ մեռեալ է հոգւով. Նոյնն: *Ի տրտմութեանց եւ յերկեղից». ա՛յլ ձ. յերկիւղից. Փիլ. լին.: *Երկիւղք արտաքնոց. Եղիշ. ՟Ե: *Երկիւղս զարհուրեցուցանօղս. Խոսր.: *Յաղագս այնպիսեաց երկիւղից. Շ. ատեն.: *Անհոգացեալ յերկիւղից. Լաստ. ՟Ժ՟Ը: *Ոչ կասկածէին եւ ո՛չ ի միոջէ այսպիսի երկիւղից. Սարգ. ՟ա. պ. ՟է: *Պէսպէս երկիւղիցն յեղանակք. Լմբ. սղ.: *Եկն առ ձեզ տէր աստուած, զի տնկիցէ ի սրտի ձերում զերկիւղ զահի իւրոյ. Եփր. քրզ.: ԶԵՐԿԻՒՂԻ ՀԱՐԿԱՆԻԼ: Վրք. հց. ՟ի: Տե՛ս զահի հարկանիլ: ԵՐԿԻՒՂ ՄԱՀՈՒ Ի ՎԵՐԱՅ ԴՆԵԼ. այսինքն Մահ սպառնալ . *Ոչ առնուին յանձն ... վասն որոյ պաշարեալ զնոսա արտաշեսի եւ երկիւղ մահու եդեալ ի վերայ նոցա. Խոր. ՟Բ. 28: *Վասն այլոց երկիւղ ի միտս արկանելով: Վասն երկիւղ արկանելոյ հօրն. Եզնիկ.: Մխ. երեմ.: Տե՛ս ահ արկանել:

հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.

Игры ⚽ Поможем написать реферат

Поделиться ссылкой на выделенное

Прямая ссылка:
Нажмите правой клавишей мыши и выберите «Копировать ссылку»