ԵՐԿՈՒՈՒԹԻՒՆ

ԵՐԿՈՒՈՒԹԻՒՆ
(-) NBH 1-0699 Chronological Sequence: Unknown date, 6c, 12c, 13c, 14c գ. որ եւ գրի ԵՐԿՈՅՈՒԹԻՒՆ կամ ԵՐԿՈՒԹԻՒՆ. եւս եւ ԵՐԿՈՒՍՈՒԹԻՒՆ. δυάς dualis իբր dualitas Երկու լինելն թուով. երկատութիւն. բաժանումն. *Միութիւն, եւ ոչ երկուութիւն. Եղիշ. ՟Բ: *Երկութիւնք բաժանմացն. Շ. թղթ.: *Երկուութիւն լինէր, եւ ոչ երրորդութիւն. Վահր. երրորդ.: *Թէ ճշմարիտ է ասել՝ հարկաւոր ոչ գոլ զերկիցս երկուսութիւն, ճշմարիտ է ասել՝ ոչ հարկաւոր գոլ ասել զերկիցս երկուսութիւն. ապա ուրեմն ճշմարտեն ի միասին. Անյաղթ պերիարմ.: Ուղիղ իմանալ պիտի զայսոսիկ հանդերձ զանազանութեամբ. որպէս եւ զասելն Տօնակ. եւ Ոսկիփոր. *Որ էջն, նոյն է՝ եւ որ ելն. եւ չգտանեմք աստ երկուութիւն: Որպէս երկուութիւն զմիութիւն բառնայ, այսպէս եւ միութիւն բառնայ զերկուութիւն». այսինքն անձն բանին՝ որ էջն աստուածութեամբ, նոյն է՝ որ ելն աստուածութեամբ եւ մարդկութեամբ. ապա միութիւն անձին ոչ բառնայ զկրկին գոլն բնութեանց. որպէս եւ աչք են երկու, որոց մի է տեսութիւն: Ընդ հակառակն յաստուածութեան են երեք անձինք, եւ մի էութիւն. վասն որոյ եւ երրորդութիւնն ոչ բառնայ զմիութիւն աստուաածութեան:

հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.

Игры ⚽ Поможем решить контрольную работу

Смотреть что такое "ԵՐԿՈՒՈՒԹԻՒՆ" в других словарях:

  • ԱՆՀԱՒԱՍԱՐԱԲՈՒՆ — ( ) NBH 1 0184 Chronological Sequence: Unknown date ա. ἁνισοφυής inaequalis vel diversae naturae Անհաւասար բնութեամբ կամ ʼի բնէ. այլաբուն. օտարաբուն. ... *Ի ներքս մտանէ ʼի սուրբ եւ ʼի համագոյ Երրորդութիւնն՝ անհաւասարաբունն նմա: Զի երկեակ (յն.… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԵՐԿՈՒԹԻՒՆ — ( ) NBH 1 0698 Chronological Sequence: Unknown date Տ. Երկուութիւն …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԵՐԿՐՈՐԴՈՒԹԻՒՆ — ( ) NBH 1 0702 Chronological Sequence: Unknown date, 5c, 6c, 8c, 10c, 12c, 13c, 14c գ. δευτέρωσις repetitio, iteratio Երկրորդելն. երկրորդումն. կրկնութիւն. նորոգումն. յաւելուած. *Երկրորդութիւն խոստմանն աստուծոյ առ աբրահամ. Նախ. ծն.: *Այս տեղի… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ՄԻՈՒԹԻՒՆ — ( ) NBH 2 0277 Chronological Sequence: Unknown date, Early classical, 6c, 8c, 10c, 12c գ. μονάς, ἐνότης unitas. Մի գոլն. թիւն մի. եւ Միանալն. միաւորութիւն (ըստ ամենայն առման). անշփոթ խառնումն. զօդ. յօդաւորութիւն. եւ Միաբանութիւն. ἔνωσις unio,… …   հայերեն բառարան (Armenian dictionary)


Поделиться ссылкой на выделенное

Прямая ссылка:
Нажмите правой клавишей мыши и выберите «Копировать ссылку»