- ԱՄՈՒՍՆԱՆԱՄ
- (ացայ.) NBH 1-0072 Chronological Sequence: Unknown date, Early classical, 6c, 10c, 14c չ. Կապիլ ամուսնութեամբ. պսակիլ. փեսայանալ եւ հարսնանալ. կարգուիլ, պսակուիլ. ... γαμέω, ἑπιγαμβρεύω, συνοικέω nubeo, affinitatem ineo, cohabito *Լա՛ւ է չամուսնանալ: Ապա թէ՝ ոչ ունիցին ժոյժ, ամուսնասցին: Ամուսնասցին ընդ նմա, եւ յարուսցես զաւակ եղբօր քում. եւ այլն: *Եւ ոչ միում ումեք կամէր ամուսնանալ. Նոննոս.: *Որ օրինօքն ամուսնացեալ իցէ. Եզնիկ.: *Ամուսնանան եւ զինուորին. Պիտ.: *Ընդ ամենայն մօտաւոր ընտանիսն ամուսնանային աներկիւղութեամբ. Մեսր. եր.: Եւ գալ առ միմեանս ամուսնաբար. մերձաւորիլ. զուգիլ. գիտել. գիտենալ. մտանել. իրարու գալ. ... *Եթէ առնուցու ոք կին, եւ ամուսնասցի ընդ նմա, եւ ատեսցէ զնա. Օր. ՟Ի՟Բ. 13: *Կին՝ որ յղի իցէ, մի՛ ամուսնասցի, մինչեւ ծնցի մանուկն. Կանոն.: *Ո՞ ամուսնացաւ ընդ երկիր կոյս, որ ծնաւ զԱդամ. ՃՃ.: *Ո՞ւր իշխիցեն շշնջել, թէ հրեշտակք ընդ կանայս ամուսնացան. զի նոքա հրեղէնք կոչին, եւ մարդիկ կաւեղէնք: Չէ՛ մարթ անմարմնոցն ընդ կանայս մարմնաւորս ամուսնանալ. Եզնիկ.: Յունական ոճով ասի. Եսթ. ՟Ժ. 6. *Եսթեր է գետն, զոր ամուսնացաւ թագաւորնʼʼ. այս ինքն զոր ընդ իւր ամուսնացոյց, կամ ընդ որում ամուսնացաւ: Անսովոր է եւ ասելն Երզն. մտթ. *Ըստ օրինացն՝ մեծ թշնամանք էին որդւոց, եթէ մարք ʼի տագերաց ամուսնանայցենʼʼ. այս ինքն առցին ʼի կնութիւն տագերաց:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.