- ԶԱՌԱՆՑԵՄ
- (եցի, կամ անցի, կամ անցեայ, անցեալ.) NBH 1-0716 Chronological Sequence: Unknown date, Early classical, 6c, 10c, 11c, 12c չ. ԶԱՌԱՆՑԵՄ προβεβεηκώς γίνομαι provectus sum aetate, diebus որ եւ Առանցել. զանցանել. անցանել ըստ չափ. հնանալ. փոփոխիլ: Որպէս Անցանել զաւուրբք, ծերանալ. եւ անցանել եւ այլափոխիլ աւուրց եւ ժամանակաց. ... *Աբրահամ եւ Սառա ծերունիք էին՝ զանցեալ եւ զամենաւուրբք. վասն որոյ յիրաւի ասէ զկնի ծերունւոյն՝ զառանցեալ զաւուրբք. Փիլ. լին. ՟Դ. 14: *Եւ ապա յիրս իրս անցեալ զառանցեալ ժամանակաց մատակարարեալ զմեզ. Յհ. կթ. յռջբ: *Ի կատարած. Զառանցելոց ժամանակաց: Վասն զառանցելոց: Ի վերայ զառանցելոցʼʼ. յն. այլայլելի կամ այլայլեալ. եբր. շօշան. իբր շուշան, կամ վեցաղի նուագարան. Սղ. ՟Խ՟Դ. ՟Ծ՟Թ. ՟Կ՟Ը. ՟Հ՟Թ: Տե՛ս զմեկնիչն: ԶԱՌԱՆՑԵԼ. ληρέω, ληραίνω deliro, nugor, ineptio Զառամանալ, աղճատիլ. խռֆիլ. ... *Յորժամ ʼի վերջինն հասանիցէ ʼի ծերութիւն, եւ զառանցիցէ, եւսկիզբն առնիցէ աղճատելոյ եւ բարբանջելոյ. Սահմ. ՟Թ: *Ծերն հոլովեալ է, եւ զառանցեալ. Լմբ. ժղ.: *Նմին (Զաքարիայի) խօսել վասն այսոցիկ անտեղի էր. վասն զի դսրովեալ լինէր զառանցեալ ոք. Իգն.: *Ե՛ւս չար քան զպառաւունս զառանցելոց բանս խօսիմք. Ոսկ. մտթ. ՟Ա. 2: Կամ ἑξίστημι de statu mentis dejicior, obstupefio Արտաքոյ ելանել անձին. ցնորիլ, ցնդիլ. խօսիլ եւ գործել որպէս զառամեալ, կամ արբեալ, կամ մտաթափ. *Այնպէս զառանցեաց, մինչ զի ʼի դոյզն ինչ ժամանակի երիցս ասել զբանն ուրացութեան. Ոսկ. յհ. ՟Բ. 26: *Թէ զառանցաք ինչ, այն Աստուծոյ է: Եւ թէ զիա՞րդ զառանցեաց, ուսուցանէ ինքն (պարծելով ʼի խաչ, եւ վնաս համարելով զշահ անձին, իբրեւ յիմար վասն Քրիստոսի): Տեսանե՞ս, զիա՛րդ յամենայն պարծանաց զառանցեաց, զի շահեսցի զՔրիստոս. Կիւրղ. գանձ.: *Եթէ անգիտութեամբ զառանցեաք ինչ: Մի՛ արդեօք զառանցար ինչ. եւ հակառակ առաջին բանիցն քոց խօսիս. Սարգ. ՟բ. պետ. ՟Զ: Սարգ. ՟ա. յհ. ՟Ա: *Իբրեւ անցին զառանցին ʼի գինւոյն. Բուզ. ՟Ե. 35: *Յանմտից զառանցելոց մարդկանէ: Տե՛ս աստ բանս արբեցելոց եւ զառանցելոց մտաց. Ոսկ. յհ. ՟Ա. 16. եւ ՟Բ. 3: *Բազում ինչ զառանցելոց առասպելս տողեն. Եւս. քր. ՟Ա:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.