- ԶԱՐԹՈՒՑԱՆԵՄ
- (թուցի, թո՛, թուցեալ.) NBH 1-0719 Chronological Sequence: Early classical, 7c, 10c ն. ἑγείρω, ἑξεγείρω expergifacio, excito, suscito Տալ զարթնուլ. յարուցանել ʼի քնոյ կամ ʼի թմբրութենէ. սթափեցուցանել. շարժել. գրգռել. արծարծել. արթնցընել, ձան տալ, վերցընել. ... *Միայն զարթուցանելով զարթուցին զպահապանսն. Դատ. ՟Է. 19: *Զարթո՛ զաչս իմʼʼ. յն. բա՛ց. Սղ. ՟Ճ՟Ժ՟Ը. 18: *Զարթոյց Տէր զոգի թագաւորին մարաց: Կացուցէ՛ք պահապանս, զարթուցէ՛ք զառաջապահս. Երեմ. ՟Ծ՟Ա. 11. 12: *Զարթուցից զորդիս քո Սիոն ʼի վերայ որդւոցն յունաց. Զաք. ՟Թ. 13. յն. յարուցանել, կամ կանգնել. եւ ըստ վերջնոյս ասի. *Անցին անցաւորք՝ զարթուցանել զտուն արքայի. ՟Բ. Թագ. ՟Ժ՟Թ. 18: *Դառն ոճիրս զարթուցանէր. Յհ. կթ. այսինքն յարուցանէր, յուզէր: *Զմոռացումն բարեացն զարթուցանել նշողիւք աստուածասիրութեանն. Յճխ. ՟Թ. այսինքն արծարծանել:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.