- ԶԱՐՄԱՆԱԼԻ
- (լւոյ, լիք, լեաց.) NBH 1-0721 Chronological Sequence: Unknown date, Early classical, 10c, 11c, 12c ա. θαυμαστός, ἕκθαμβος, ἑξαίρετος, θαυμάσιος mirus, mirabilis, admirandus, exemtus, eximius Արժանի զարմանալոյ. հիանալի. սքանչելի. մեծ. ահաւոր. արմննալու, խելքէ դուրս. ... *Զհարուածս մեծամեծս եւ զարմանալիս. Օր. ՟Ի՟Ը. 59: *Գազանն չորրորդ ահեղ եւ զարմանալի. Դան. ՟Է. 7: *Արք հոյակապք եւ զարմանալիք. Յհ. կթ.: *Զարմանալին կիւլիկեցի: Զարմանալին քննութեամբ հոգւոյն: Զարմանալի մասամբք: Պտուղս զարմանալիս: Ասելով զզարմանալիսն լսողաց բան: Զառաւել զարմանալիսն յայնժամ ներգործես: Դպրութիւնք հրաշիցն զարմանալեաց. Նար.: Իսկ Սղ. ՟Կ՟Է. 28. *Անդ Բենիամին ʼի տղայութեան զարմանալիʼʼ. յն. տղայ ʼի զարմացման, որպէս թէ զարմացօղ, լցեալ ապշութեամբ: Այլ *Զարմանալի եղեւ սէր քո ինձ. ՟Բ. Թագ. ՟Ա. 26. իբր յն. սքանչանիլ, սքանչելի լինել: մ. ԶԱՐՄԱՆԱԼԻ. մ. իբր Զարմանալի օրինակաւ. զարմանապէս. ուժգին. *Յայնժամ զարմանալի շարժեցաւ երկիր. ՃՃ.: գ. ԶԱՐՄԱՆԱԼԻՔ, լեաց. գ. τὰ θαυμαστά, τὰ θαυμάσια mirabilia, mira Իրք արժանի զարմանալոյ. սքանչելիք. հրաշք. *Արարից սքանչելիս ... զի զարմանալիք իցեն՝ զորս ես արարից ձեզ. Ել. ՟Ժ. 11: *Քո են զարմանալիք անճառից բարեաց միա՛յն հրաշագործ: Զարմանալեօք հրաշագործութեամբ (թեան) մատակարարիլ մեզ պատրաստեցեր. Նար. ՟Ձ՟Է. ՟Զ՟Գ: *Ո՛վ ասէ մեծի զարմանալեացս, զոր ունիմք իմանալ: Այս են զարմանալիք. Շ. բարձր.: *Զչքնաղ զարմանալիսն սուտ ʼի նմանէ գործեալ մատենագրեցին. Եւս. քր. ՟Ա: ԶԱՐՄԱՆԱԼԻՔ. ἕκστασις, θάμβος extasis, admiratio, stupor որպէս Զարմացումն. զարմանք. սքանչացումն. ապշութիւն. զարմանալն. *Զարմացան մեծաւ զարմանալեօք: Լցան զարմանալեօք ʼի վերայ նշանին որ եղեւ. Մրկ. ՟Ե. 42: Գծ. ՟Գ. 10: *Ամենեքին հիացան մեծաւ զարմանալեօք. Իգն.: *Հիացան զարմանալեօք ընդ հաւատս կնոջն. Ճ. ՟Ա. (գրեալ էր, զարմանալիւք, իբր զարմանալեւք, այսինքն զարմանալեօք): *Զարմանալեաց արժանի. Մաշկ.: *Բազմապատիկ զարմանալիք ʼի միտս իմ անկեալ են վասն մոլեգնութեանն Պօղեայ Սամոստացւոյ. Ոսկ. յհ. ՟Ա. 6. յն. զարմանալ. որպէս ընդ հակառակն, ուր ասի ʼի մեզ, *Ես ասացի ʼի զարմանալ իմում. Սղ. լ. 23. ՟ճժե. 2. ʼի յն. դնի, ʼի զարմացման, կամ յապշութեան:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.