ԶԱՐՄԱՆԱՄ

ԶԱՐՄԱՆԱՄ
(ացայ, ցիր.) NBH 1-0721 Chronological Sequence: Unknown date, Early classical, 11c, 15c չ. θαυμάζω, ἑξίσταμαι miror, admiror, stupefio Արմանալ յոյժ. հիանալ. սքանչանալ. ապշիլ ընդ անակնկալ իրս մեծամեծս, եւ պակնուլ ընդ ահաւորսն. արմըննալ. ... *Զարմասցին ընդ նա: Զարմանային ընդ իմաստութիւն նորա: Զարմացեալ էի ընդ տեսիլն: Զարմանայր վասն անհաւատութեան նոցա: Զարմացան ʼի վերայ ամենայնի: Զարմասցին ʼի վերայ քո: Զարմանայցես ʼի վերայ իրացն, կամ ʼի վերայ բանից. ʼի վերայ բարեացն. եւ այլն: Որպէս եւ Իմ. ՟Ժ՟Ա. 15. *Ի վախճանի նոցին ելիցն զարմանայինʼʼ. իմա՛ ըստ յն. ʼի վերայ վախճանի: *Զարմացան միտք նոցա: Զարմացաւ ʼի միտս իւր Յակոբ. Ծն. ՟Խ՟Բ. 28: ՟Խ՟Ե. 26: ԶԱՐՄԱՆԱԼ. Պէսպէս յարմարական խնդրովք, ըստ յն. կամ հյ. ոճոյ. *Զարմացարո՛ւք զարմանս: Զարմացաւ Իսահակ զարմացումն մեծ յոյժ. Ամբ. ՟Ա. 5: Ծն. ՟Ի՟Է. 33: *Մի՛ զարմանար զներելն եւ զյապաղելն դատաստանին. Կոչ. ՟Ժ՟Զ. (իբր յն. ընդ, վասն): *Զհրեշտակաց սրբոց զերկայնամտութիւն զարմացայ. Եւագր. ՟Ի՟Ա: *Զարմանայր զառաքինութիւն ծերոյն: Ոչ զփոփոխիլ նոցա զարմանամ ʼի մեղացն: Յիրաւի զարմանաս զայդ: Զայն եւս (այսինքն ըստ այսմ եւս) զարմացեալ էին վասն նորա ծերակոյտն. Վրք. հց. ՟Ժ՟Դ. ՟Ժ՟Թ. ՟Ի: *Զայն զի՞ զարմանաս, ուր այնպիսի իրք գործէին. Ոսկ. ես.: *ԶԱստուծոյ մարդասիրութենէն (յն. թիւնն) զարմասցիս. Ոսկ. ապաշխ. ՟Ե: *Որպէս երբեմն ʼի տաճարին՝ զՏեառն Յիսուսէ զարմանային. Կրպտ. ոտ.: *Զարմացեալ կամ զխորհրդոյս. Կոչ. ՟Ժ: Զորմէ Աստուած այսչափ զարմացաւ: ԶՅովբայ ասէ, զարմանաս. Իսիւք.: *Այլք զնմանէ կայցեն զարմացեալ: Առաւել եւս զարմանալի՛ է զսմանէ քան զնոցանէ, եւ զնոցանէ, եւ զնոցանէ քան զսմանէ. Ոսկ. յհ. ՟Ա. 2. եւ 3: *Այլ եւս զսքանչելեօք նորա զարմանամ. Ճ. ՟Բ.: *Զբանիւքդ զարմանամք. Ոսկ. յհ. ՟Ա. 27:

հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.

Игры ⚽ Поможем сделать НИР

Смотреть что такое "ԶԱՐՄԱՆԱՄ" в других словарях:

  • ԿԻԶՈՒՄ — (զի, զեր, եկեղ, կե՛զ, կիզեալ.) NBH 1 1096 Chronological Sequence: Unknown date, Early classical, 10c ն. ԿԻԶՈՒՄ ἑπυρίζω, κατακαίω incendo, uro, comburo. որ եւ ԿԻԶԱՆԵՄ, ԿԻԶԵՄ. Այրել. տոչորել. Խանձել. հրդեհել. լափել հրոյ. էրել. ... *Որպէս բոց, զի… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ՇԱՏՈՒՍՈՒՄՆՈՒԹԻՒՆ — ( ) NBH 2 0467 Chronological Sequence: Unknown date Տ. ԲԱԶՄՈՒՍՈՒՄՆՈՒԹԻՒՆ: *Զարմանամ ընդ քո շատուսումնութիւնդ. Ճ. ՟Գ …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ՏԱՐԱԺԱՄՈՒԹԻՒՆ — ( ) NBH 2 0852 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 10c, 11c, 14c գ. ἁωρία, ἁκαιρία . Ժամ անյարմար. տարաժամ. անյարմարութիւն ժամու եւ տեղւոյ. *Ոչ զաստուածաբանելն (արգելում), այլ զտարաժամութիւնն: Զարմանամ ոչ ընդ բամբասանսն,… …   հայերեն բառարան (Armenian dictionary)


Поделиться ссылкой на выделенное

Прямая ссылка:
Нажмите правой клавишей мыши и выберите «Копировать ссылку»