ԶԳԵՆՈՒՄ

ԶԳԵՆՈՒՄ
(զգեցայ, ցի՛ր, ցեալ.) NBH 1-0727 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 6c, 8c, 10c, 12c, 13c ն.հ. ԶԳԵՆՈՒՄ ἑνδύομαι, ἑνδιδύσκομαι , φορέω, φέρω, ἁμφιέννυμι, περιζώννυμι induor, vestior, fero, porto, gero, accingor, circumcingor գրի եւ ՍԳԵՆՈՒԼ. Ագանել. արկանել զիւրեւ. զգածիլ. ունել, կրել յանձին. առնուլ զանձամբ. հագածիլ. զարդարիլ. հագնիլ, հագուիլ. ... *Զգեցցի քահանայն պատմուճան կտաւի, եւ անդրավարտիս կտաւիս զգեցցի ʼի վերայ մարմնոյ իւրոյ: Զգեցեալ էին զպատմուճանս բեհեզեղէնս: Մի՛ զգեցցի այր զգեստ կանացի: Զգեցի՛ր հանդերձ սգոյ, Զգեցայք քուրձ: Զգենուլ զձորձս, վարապանակս, զփափուկսն. եւ այլն: *Զգեցելոց հանդերձս ծիրանիս. Եզեկ. ՟Ի՟Գ. 12: *Զգեցեալ լինի զսպառազինութիւն հոգւոյն. Վրք. հց. ՟Բ: *Խոշոր բրդեայս զգենուին. Փարպ.: *Զգեցցին խոյք մաքեաց. Սղ. ՟Ի՟Դ. 14. որպէս ռմկ. բրդլախ ըլլալ: Նմանութեամբ ասի. *Զգենուլ զամօթ, կամ զանէծս, զարդարութիւն, զօրութիւն եւ փառս եւ պատիւ, ցնծութիւն. եւ այլն: Եւ եւս. *Որպէս զգեցաք զպատկեր հողեղինին, զգեցցո՛ւք եւ զպատկեր երկնաւորին: ԶՔրիստոս զգեցեալ էք. եւ այլն: *Որպէս պղնձի մարմին զգեցողաց. Վրդն. ղեւտ.: *Որովք եղեն զգեցեալք զՔրիստոս. Շար.: *ԶԱստուած զգեցողիս ներքոյ եւ արտաքոյ. Նար. ՟Լ՟Գ: *Ինքն ճշմարիտ Որդին Աստուծոյ զամենեսեան զմեզ զգեցեալ է, զի ամենեքին մեք զմին զգեցցուք զԱստուած. Աթ. ՟Ա: Տ. եւ ԱՍՏՈՒԱԾԱԶԳԵԱՑ, ԱՍՏՈՒԱԾԱԶԳԵՍՏ: *Զայսպիսի պայծառութիւն լուսոյ զգենուլ: Զմի առաքինութիւն հաւատոյ զգենուլ. Եղիշ. ՟Ը: *Խաւար զգեցաւ. Նար. ՟Ի՟Թ: *Յորժամ իմացականս զյիշատակ նորին լիցի զգեցեալ. Լմբ. էր ընդ եղբ.: *Ինքն իսկ օդն զգենու զամենայն զգոյնս, եւ զամենայն համ եւ զհոտ. Եփր. ծն.: *Տե՛ս զիարդ բազում անգամ զգենու յորջորջանս, որ հակառակ իմն թուին, եւ այլն. Սեբեր. ՟Բ: ԶԳԵՆՈՒԼ ԲԱՆԻՆ ԶՄԱՐՄԻՆ. Մարմնանալ. մարդանալ. առնուլ զբնութիւն մարդկային. *Աւետեօքն Գաբրիէլի մարմին զգենու ʼի սրբոյ կուսէն: Որ ըստ հողեղէն բնութեան մարդկան զգեցար մարմին: Զգեցար պատկեր հողեղինի. եւ այլն. Շար.:

հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.

Игры ⚽ Поможем написать реферат

Смотреть что такое "ԶԳԵՆՈՒՄ" в других словарях:

  • ԱՆԱԲՈՂ — (ի.) NBH 1 0100 Chronological Sequence: Unknown date գ. ԱՆԱԲՈՂ որ գրի վրիպակաւ եւ ԱՆԱՓԱՂ, ԱՂԱԲՈՂՈՆ եւ այլն. Բառ յն. անավոլի՛, անավօ՛լիոն այս ինքն վերարկու. ἁναβολή, ἁναβόλαιον amictus, amiculum *Առնում տարազ միայնակեցի, եւ զգենում զհանդերձ… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ԿՐԱՒՈՐԱԿԱՆ — (ի, աց.) NBH 1 1133 Chronological Sequence: 6c, 10c, 13c ա. Կրօղ կամ ունօղ յինքեան զիմն. որպէս φόρων gerens, gestans, habens. *Սկաւառակքկրկին կրաւորականք համոց: Կրաւորական երկկերպեան պատկերաց երկնի եւ երկրի էութեան. Նար. լ. եւ Նար. խչ.: Ըստ… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ՀԱԳԱՆԻՄ — (հագայ.) NBH 2 0002 Chronological Sequence: Unknown date, Early classical, 12c հ. ռմկ. հագնիլ. Տ. ԱԳԱՆԻՄ, եւ ԶԳԵՆՈՒՄ. *Զարանց զգեստ ինչ հագաւ. Կանոն.: *Իբրեւ հագաւ զհողաթափ իւր, ետես զայլ եղբայր՝ որ հագաւ զսանդալ իւր. Վրք. հց. ՟Ժ՟Բ: *Որ հագանէր… …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ՀԱԳՆԻՄ — ( ) NBH 2 0002 Chronological Sequence: Unknown date, 12c հ. Ռամկական եւ համառօտեալ բայիս Հագանիմ կամ Ագանիմ, զգենում. ... *Հագնիմ գիշտ. Լմբ. առ լեւոն.: *Եւ սեաւ հագնիլ՝ սուգ մեռելոյն. Մաշտ. գնձ. թղմ …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ՆԵՐԳՈՐԾԱԿԱՆ — (ի, աց.) NBH 2 0416 Chronological Sequence: Unknown date, 6c, 8c, 13c, 14c ա. ἑνεργός, ἑνεργητικός activus, operativus, efficax, acer. Ունօղ զզօրութիւն ներգործելոյ. ազգողական. ազդոյ. գործօնեայ. կարօղ. հզօր. աջող. աջողակ. ուժգին. սաստիկ. կտրուկ …   հայերեն բառարան (Armenian dictionary)

  • ՏԽՐԵԼԻ — ( ) NBH 2 0880 Chronological Sequence: 12c ա. Տխրալի. տխրական. *Եւ փոխանակ որդան զգեստի՝ սեաւ զգենում գոյն տխրելի. Շ. եդես …   հայերեն բառարան (Armenian dictionary)


Поделиться ссылкой на выделенное

Прямая ссылка:
Нажмите правой клавишей мыши и выберите «Копировать ссылку»