- ԶԵՌԱՄ
- (ացի, կամ ացայ, ա՛.) NBH 1-0732 Chronological Sequence: Early classical, 6c, 10c, 13c չ. ἔρπω repo, repto, serpo Սաստիկ եռալ, այսինքն շարժիլ. որպէս սողիլ ʼի վերայ երկրի, եւ կայտռիլ ʼի ծովու կամ ʼի ջուրս. սողալ .... եւ վխտալ. ... *Բնութեամբ ունի ջուրն զխոնարհահակ լինելն եւ զզեռալնʼʼ. որպէս սորիլ, ծորիլ. Վրդն. ծն.: *Յամենայն զեռնոց՝ որ զեռայցեն ʼի վերայ երկրի: Զեռասցեն ʼի վերայ երկրի. Ղեւտ. ՟Ժ՟Ա. 42: Ծն. ՟Ը. 17: *Երկինք եւ երկիր, ծովք, եւ ամենայն որ զեռայ ʼի նոսա. Սղ. ՟Կ՟Ը. 35: *Ամենայնի՝ որ զեռան յերկիր. Վեցօր. ՟Դ: *Զի վասն գեղոյն նորա զեռասցի ցանկութիւնն ʼի մարմինսն Դաւթի. Եփր. թագ.: *Ոչ զեռաց ʼի նա արիւն կենդանի. Եփր. ել.: *Եռան զեռան սլանան՛ի մարմինս ծովու. Նար. ՟Հ՟Ա: *Յառաջ զեռեալ (իբր զեռալ կամ զեռել) սկսան զօրքն թշնամւոյն. ՟Բ. Մակ. ՟Ժ՟Բ. 22: *Զտեղեաւն զեռալ սկսանʼʼ. հին տպ. զեռել. Եղիշ. ՟Զ: *Մեծապայծառ լուսաւորութիւնն որ ծագէ ʼի նոսա, զեռայ եւ խաղայ ʼի նոցանէ յայլ տեղիս: Ոչ ուրեք խոտորին զեռան (ջուրք) յետեղակալ իւրեանց կայենիցն. Վեցօր. ՟Բ. ՟Դ: *Ջերմեռանդն եռալ զեռալ պաշտամանն. Ագաթ.: *Յորդունս զեռեալ, եւ տանջանօք փակեալ զկենցաղն. Ոսկ. գծ.:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.