ԱՄՐԱՑՈՒՑԱՆԵՄ

ԱՄՐԱՑՈՒՑԱՆԵՄ
(ցուցի.) NBH 1-0076 Chronological Sequence: Unknown date, 6c, 8c, 10c, 12c ն. ὁχυρόω, προσοχυρόω, κατισχύω , περιφράσσω, στερεόω, διαφυλάττω, κατακρύπτω munio, fortifico, firmo, roboro, cicumsepio, custodio, abscondo Տալ ամրանալ. ամրութեամբ պնդել՝ զօրացուցանել, պատել, շրջափակել. ծածկել, պահել, պահպանել, յապահովել, պատսպարել. ամըրցնել, ուժովցնել, ապահովցնել. ... *Ամրացուսցէ զբարձրութիւն զօրութեան իւրոյ: Ամրացոյց զնոսա պարսպօք: Ամրացոյց եւս զնա: Ամրացոյց զլեառն տաճարին: Զամուրսդ որ ամրացուցեր: Խրամակարկատ արարին, եւ ամրացուցին զնա: Զճանապարհս երկիւղածաց իւրոց ամրացուսցէ: Ամրացուսցես զնոսա ʼի ծածկոյթ երեսաց քոց: Ամրացուցեր զարտաքին նորա, եւ զներքին տան նորա. եւ այլն: *Զմիջնաբերդն ամրացուցանէր բարձր պարսպօք. Խոր. ՟Բ. 36: *Ամրացուցանէր իբրեւ զքաղաք մի ամուր. Եղիշ. ՟Ե: *Բազում ռոճկօք զամրոցն ամրացուցեալ. Յհ. կթ.: Կամ ատեալ, ազատ պահել. անքոյթ կացուցանել. *Ի հասեալ բարկութենէ ամրացո՛. Շար.: *Ի յօձին թիւնից միշտ ամրացուսցես: Յորոց պահեսցես եւ ամրացուսցես. Նար. ԽԷ: *Զիս ամրացո՛ ʼի սրոյ նոցին ... Ամրացուսցես աջով քոյին ʼի գաղտաձիգ նետից նորին. Յիսուս որդի.: Նորոգել զամրութիւն. հաստատել. սրտապնդել. *Ամրացո՛ հաստատուն հաւատով յանձինս մեր՝ զյոյս, զսէր եւ զհաւատ մինչեւ յաւիտեան. Շար.: *Զմիմեանց դաշն զսիրելութեանն ամրացուցանել. Պիտ.: *Վարդապետական մեր բանիւն ամրացուցանել զառողջսն. Յհ. իմ. ատ: Եւ յամուր տեղիս գնել ʼի զգուշութիւն անքոյթ. ... *Ամրացուցեալ զնոսա ʼի ծործորս լերանցն. Յհ. կթ.:

հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.

Игры ⚽ Нужна курсовая?

Поделиться ссылкой на выделенное

Прямая ссылка:
Нажмите правой клавишей мыши и выберите «Копировать ссылку»