ԸՆԴԳՐԿԵՄ

ԸՆԴԳՐԿԵՄ
(եցի.) NBH 1-0766 Chronological Sequence: Unknown date, Early classical, 9c, 12c, 14c ն. ἑναγκολίζομαι ulnis amplector Ի գիրկս առնուլ. գիրկս արկանել. փարիլ. եւ Սիրով ընդունել. գրկել, գիրկը առնել. ... *Սակաւիկ մի ընդգրկիցես զձեռն քո ʼի վերայ լանջաց քոց. Առակ. ՟Ի՟Դ. 33: *Ի գիրկս ըստ նմանութեան մանկամօր առեալ՝ ընդգրկեալ բերէին. Ագաթ.: *Սիմէոն ընդգրկէր, ʼի փոքր տղայում զմեծն Աստուած երկրպագելով: Բազմեալ ʼի վերայ մայրականն ուսոյ, եւ ընդգրկեալ ʼի գրկի՝ մտանէր յերկիր Եգիպտացւոց. ՃՃ.: *Կենարար աջովդ՝ որ ʼի խաչին տարածեալ՝ զիս ընդգրկեաց. Խոր. հռիփս.: *Զի խոցեցայց սիրով քոյին, քեզ ընդգրկեալ սիրտ իմ լիցին. Յս. որդի.: *Ընդգրկել զկենակիցն: Հեռացի՛ր յընդգրկելոյ զօտարն: Ընդգրկեաց սիրական ողջունիւ զորդին միածին: Զլոյս հոգւոյն ընդգրկել: Ընդգրկել զերկեղ Աստուծոյ: Զբարին ընդգրկել: Զնոյն երանութիւն ընդգրկել. Լմբ.: ԸՆԴԳՐԿԵԼ, կամ ԸՆԳՐԿԵԼ գրի երբեմն որպէս Ընկրկել. յետս ընդ կրուկն տանել. կասեցուցանել. *Ոտքն բեւեռեալ էին վիրօքն, եւ զընդդիմացօղն ընգրկեաց. Իսիւք.: *Օտարացն նուաճօղ մարդս զանձին իւրոյ բնութիւն է՞ր վասն ոչ կարաց ընդգրկել. (ա՛յլ ձ. ընկրկել). Շ. յկ. ՟Խ՟Դ: *Երասանաւ բանին ընդգրկեալ զոտս մեր ʼի ճանապարհէ աշխարհիս՝ դարձուցանէ յընթացս վկայութեանն Աստուծոյ. Լմբ. սղ.: *Գլուխ իմ ընդգրկեալ ծնգեալ իբրեւ զհասկ, որ հասանէ ʼի մանգաղս մահու. Կեչառ. աղեքս.:

հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.

Игры ⚽ Нужно решить контрольную?

Смотреть что такое "ԸՆԴԳՐԿԵՄ" в других словарях:

  • ԱԹՈՌԱԿՑՈՒԹԻՒՆ — ( ) NBH 1 0012 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 12c գ. συνέδριον, γέρας consessio, honor, munus Աթոռակիցն գոլ. բարձակցութիւն. բարձ եւ պատիւ ըստ աւագանւոյ. *Արժանի լեալ երկրորդ աթոռակցութեան իմոյ համան. Եսթ. ՟Ժ՟Գ. 3:… …   հայերեն բառարան (Armenian dictionary)


Поделиться ссылкой на выделенное

Прямая ссылка:
Нажмите правой клавишей мыши и выберите «Копировать ссылку»