ԸՆԴԵԼՈՒԶԱՆԵՄ

ԸՆԴԵԼՈՒԶԱՆԵՄ
(ուզի, զեալ.) NBH 1-0770 Chronological Sequence: Unknown date, Early classical, 6c, 10c ն. καθυφαίνω connecto, contexo ἑμπλήκω implico συνείρω, ἁγείρω colligo եւն. Ագուցանել ընդ միմեանս կամ ʼի մի շար. յեռուլ. յերիւրել. հիւսել. յարել. շարունակել. հագցընել կամ կցել իրարու հետ, հուսել. ... *Ընդելուզցես ʼի նմա ընդելուզուած ըստ չորեքկարգեան ականց: Ընդելուզեալ ոսկւով. Ել. ՟Ի՟Ը. 17: ՟Լ՟Թ. 13: *Ընդելուզեալ ... ակամբք պատուականօք. Ես. ՟Ա. 6: *Ընդելուզցես զշրթունս քո ընդ շրթունս իմ. Առակ. ՟Ի՟Գ. 16: *Զամենայն պատուականս (յականց՝) զոր առի ʼի քէն, ընդելուզից ʼի սմա. Ճ. ՟Բ. (որ ʼի Գ. սխալ գրի, ընդելուզեցի ʼի սմա): *Զի քեզ լուսաւորագոյն ընդելուզանիցես պսակ: Հիւսուածոյս եւ ընդելուզեալս մարգարտով. Ոսկ. մտթ. եւ Ոսկ. ՟ա. տիմ.: Նմանութեամբ ասի. *Ընդելուզանելով պա՛րտ է եւ ձեւացուցանել եւ պճնել զբանս ʼի գործոցն: Երդնլով, եւ զբոլոր ճառսն երդմամբ ընդելուզանելով: Ամենաբազում գովութիւնս ʼի մի վայր ժողովեն, եւ ընդելուզանելով. եւ այլն. Փիլ.: *Ընդելուզանէ զբանն՝ յԱստուծոյ օգնականութենէն, եւ յիւրոց կամաց. Ոսկ. ես.: ԸՆԴԵԼՈՒԶԱՆԵԼ. Ելուզանել՝ այսինքն հանել ʼի ներքուստ ʼի վեր. տակէն հանել. ... *Էր նոցա գանձ բազում ʼի կարաս թաքուցեալ ʼի գետնափոր տանն. եւ յերկիւղ կասկածանաց եղեալ՝ թէ իցէ ընդելուզեալ տաճկաց՝ գտեալ զպահեստ գանձին՝ ծախիցեն զզօրութիւն նորա. Արծր. ՟Բ. 6:

հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.

Игры ⚽ Поможем написать реферат

Поделиться ссылкой на выделенное

Прямая ссылка:
Нажмите правой клавишей мыши и выберите «Копировать ссылку»