ԹԱՆՁՐԱՆԱՄ

ԹԱՆՁՐԱՆԱՄ
(ացայ.) NBH 1-0796 Chronological Sequence: Unknown date, Early classical, 5c, 6c, 12c չ. παχύνομαι incrassor Զգենուլ զթանձրութիւն. ստուարանալ. խտանալ. ծանրանալ. պնդանալ. մակարդիլ. *Թանձրասցի մարախն. Ժող. ՟Ժ՟Բ. 5: *Առ ʼի յոյժ թանձրանալ դիականցն: Խաւարն արտաքին թանձրացեալ պահի նոցա. Եղիշ. ՟Զ. եւ ՟Գ: *Որովայնք թանձրացեալք (կերակրովք) խորհուրդս սուրբս ոչ ծնանին. Մանդ. ՟Գ: Նմանութեամբ՝ Դիզանալ, բազմանալ, սաստկանալ. *Օրըստօրէ աճեն չարիքն, եւ թանձրանայ մեղքն. Սարգ. ՟բ. յհ. ՟Բ: *Մեղք՝ որ ոչն խոստովանին, եւս քան զեւս թանձրանան. Ոսկ. եբր. ՟Լ՟Ա: *Գոյժ աղաղակի ամբոխին թանձրանայր. Ագաթ.: ԹԱՆՁՐԱՆԱԼ. Խստանալ. *Թանձրացաւ սիրտ ժողովրդեանդ այդորիկ. Ես. ՟Զ. 10: Մտթ. ՟Ժ՟Գ. 15: Գծ. ՟Ի՟Ը. 27: ԹԱՆՁՐԱՆԱԼ. Առնուլ զմարմին թանձր, այսինքն զգալի, շօշափելի. *Թանձրացաւ յանարատ կուսէն. Եղիշ. ՟Բ: *Բանն թանձրանայ ʼի մարմնի, մարմնանայ անմարմինն: Թանձրացեալ բանդ անըմբռնելի. Շար.: ԹԱՆՁՐԱՑԵԱԼ. Իբր Թանձր, թանձրամած. παχύς crassus, densus *Ի վերայ գլխոյ լերինդ թանձրացելոյ. Ես. ՟Ի՟Ը. 1: *Ջուր դանդաղամած թանձրացեալʼʼ. յն. ջուր թանձր. ՟Բ. Մակ. 20: (Նովին առմամբ ասի ʼի փիլիսոփայութեան՝ Թանձրացեալ, πεπηγώς concretus ընդ հակառակն Վերացելոյ:)

հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.

Игры ⚽ Нужно сделать НИР?

Поделиться ссылкой на выделенное

Прямая ссылка:
Нажмите правой клавишей мыши и выберите «Копировать ссылку»