- ԹՈՇԱԿ
- (ի, աց.) NBH 1-0818 Chronological Sequence: Unknown date, Early classical, 6c, 8c, 10c, 12c գ. ԹՈՇԱԿ գրի եւ ԹՕՇԱԿ. պ. թուշէ, թուսէ՛ի ռահ. ἑφόδιον, ἑπισιτισμός commeatus, cibaria Պաշար. պարէն ճանապարհի. կերակուր ʼի պէտս ուղւոյ. խումանիա, ... *Տայր ամենայնի նոցա թոշակ ʼի ճանապարհ. Յուդթ. ՟Բ. 9: *Պատրաստեաց մանուկն զթոշակ ճանապարհին. Տոբ. ՟Ե. 22: *Թոշակ մարդկային մարմնական կենաց, եւ այլն. Նար.: Կամ Ո՛ր եւ է եփեալ կերակուր. եփոյ. ὅψον cibus. Հց. Որո՞ց են յաղագս թոշակի կազմութեանցն շարագրութիւնքն եւ օրինականքն: պխ. խոհակերացն. Պղատ. մինովս.: Նմանութեամբ՝ Հոգեւոր պէտք եւ պարէնք. *Ոչ ունիս թոշակ երկայն ճանապարհին (երկնից). Մաշկ.: *Ոչ կազմեցի թոշակ փրկութեան վարուց մաքրութեան: Թոշակաւն շնորհաց կամ ապաշաւանաց. Նար.: *(Աղօթքն՝ եւ փառք ʼի բարձունսն են) ննջեցելոց թոշակ կենաց: Թոշակ ելից մերոց յերկինս. Ի գիրս խոսր.: ԹՈՇԱԿ. ὁψώνιον opsonium, stipendium Ռոճիկ զօրաց, կամ վարձ, եթէ՛ ʼի բանակի, եւ եթէ ʼի քաղաքի, տուեալ ʼի սահմանեալ ժամանակի. ... (եւ գաթըգ, ուտելի ինչ ընդ հացի.) *Շա՛տ լիցին ձեզ թոշակքն ձեր: Ո՞ ոք զինուորիցի իւրովք թոշակօք. Ղկ. ՟Գ. 4: ՟Ա. Կոր. ՟Թ. 7: *Կուտեաց նա համբարս եւ թոշակս զօրականին. ՟Ա. Մակ. ՟Ժ՟Դ. 32: *Զամենեցուն զկարգեալ թոշակն նուազեցուցանէին: Զկարգեալ ռոճիկ նոցա յարքունուստ ամ յամէ թոշակ առնէին, եւ տային տանել նոցա. Եղիշ. ՟Բ. ՟Ը: Նովին նմանութեամբ ասի. *Թոշակն մեղաց՝ մահ է. Հռ. ՟Զ. 23. այսինքն վարձ, պտուղ: *Առեալ զգինսն՝ մտանէր ʼի դպրոց՝ ուսանել թոշակաւնʼʼ. այսինքն իւրովք ծախիւք. Ճ. ՟Բ.: ԹՈՇԱԿ ՅԵՏԻՆ կամ ՎԵՐՋԻՆ. viaticum Սուրբ հաղորդութիւն տալի մերձ եղելոց ʼի մահ՝ որպէս կենսառիթ պաշար չուոյ ʼի յերկինս. *Հաղորդէին մարմնոյ եւ արեանն տեառն՝ իբրեւ յետին թոշակ զայն համարեալ անձանց. Ղեւոնդ.: *Զփրկութենագործ մարմին եւ զարիւն տեառն՝ թոշակ յետին առ ʼի նմանէն իւր ընկալեալ: Զխորհուրդն փրկական մարդկան բաշխէր առ հասարակ՝ ըստ սակի յետին թոշակի. Յհ. կթ.: *Յելս անձին զյետին թոշակն առցեն: Ի յետին թոշակէն մի՛ զրկեսցին. Կանոն.: *Այնպիսւոյն վասն ողորմութեանն Աստուծոյ տացի թոշակն վերջին. Շ. ընդհ.: *Միայն զհաւատ շնորհաց քոյին, եւ ըզթոշակ կենաց վերջին. Յս. որդի.:
հայերեն բառարան (Armenian dictionary). 2013.